Context of Կուբա

Կուբա, պաշտոնապես Կուբայի Հանրապետություն (իսպ.՝ República de Cuba), պետություն տեղակայված Կուբա կղզու, ինչպես նաև Խուվենտուդ կղզու և մի քանի փոքր կղզեխմբերի վրա։ Կուբան տեղակայված է Կարիբյան ավազանի հյուսիսում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը։ Այն գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից և Բահամյան Կղզիներից հարավ, Հայիթիի արևմուտքում և Ճամայկայի հյուսիսում։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հավանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Սանտյագո դե Կուբան և Կամագուեյը։ Կուբան Կարիբյան ավազանի խոշորագույն կղզին է, որի տարածքը կազմում է 109.884 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությամբ երկրորդն է Հայիթի կղզուց հետո, ավելի քան 11 միլիոն բնակչություն։

Տարածքը բնակեցված է եղել Սիբոնեյ ցեղերի կողմից մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մինչև 15-րդ դարն այստեղ բնակվել են հնդկացի ցեղեր։ 15-րդ դարում Կուբան դարձավ իսպանական գաղութ մինչև 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմը, երբ այն ձեռք բերեց անվանական անկախություն, քանի որ դե ֆակտ...Կարդալ ավելին

Կուբա, պաշտոնապես Կուբայի Հանրապետություն (իսպ.՝ República de Cuba), պետություն տեղակայված Կուբա կղզու, ինչպես նաև Խուվենտուդ կղզու և մի քանի փոքր կղզեխմբերի վրա։ Կուբան տեղակայված է Կարիբյան ավազանի հյուսիսում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը։ Այն գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից և Բահամյան Կղզիներից հարավ, Հայիթիի արևմուտքում և Ճամայկայի հյուսիսում։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հավանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Սանտյագո դե Կուբան և Կամագուեյը։ Կուբան Կարիբյան ավազանի խոշորագույն կղզին է, որի տարածքը կազմում է 109.884 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությամբ երկրորդն է Հայիթի կղզուց հետո, ավելի քան 11 միլիոն բնակչություն։

Տարածքը բնակեցված է եղել Սիբոնեյ ցեղերի կողմից մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մինչև 15-րդ դարն այստեղ բնակվել են հնդկացի ցեղեր։ 15-րդ դարում Կուբան դարձավ իսպանական գաղութ մինչև 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմը, երբ այն ձեռք բերեց անվանական անկախություն, քանի որ դե ֆակտո ենթարկվում էր ԱՄՆ-ին։ Որպես փխրուն հանրապետություն՝ Կուբան փորձեց հաստատել ժողովրդավարական համակարգ, սակայն արմատականության բարձր մակարդակը և ազգային անհանդուրժողականության արդյունքում 1952 թվականին հաստատվեց դիկտատուրա՝ Ֆուլխենսիո Բատիստայի գլխավորությամբ։ Հետագայում անկայուն վիճակը հանգեցրեց Բատիստայի պաշտոնանկությանը՝ 1959 թվականի հունվարին Հուլիսի 26 շարժման կողմից, որը հաստատեց կոմունիստական համակարգ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ։ Սկսած 1965 թվականից՝ երկիրը կառավարում է Կուբայի կոմունիստական կուսակցությունը։ Երկիրը Սառը պատերազմի ժամանակ կարևոր դեր խաղաց ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերություններում։ Ատոմային պատերազմը մոտ էր բռնկվելուն Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ 1962 թվականին։ Կուբան մնացած Մարքսիստ-Լենինիստ սոցիալիստական պետություներից այն քչերից է, որն այժմ գոյատևում է աշխարհում։

Մշակութային առումով Կուբան համարվում է Լատինական Ամերիկայի մաս։ Այն բազմազգ երկիր է, որի ժողովուրդը, մշակույթը ունեն բազմազան արմատներ։

Կուբան ՄԱԿ, Մ77, ՉԵՇ, ԱԿՊ, ԱԼԲԱ և ԱԵԿ հիմնադիր անդամ է։ Երկիրը աշխարհի վերջին պլանային տնտեսությամբ երկրներից է, և տնտեսության մեջ առաջատար դիրք ունեն շաքարի, ծխախոտի, սուրճի և աշխատուժի արտահանումը։ Համաձայն մարդկային զարգացման ինդեքսի՝ Կուբան ունի բարձր զարգացման ինդեքս և զբաղեցրնում է 67-րդ տեղն աշխարհում։

More about Կուբա

Basic information
  • Native name Cuba
  • Calling code +53
  • Internet domain .cu
  • Mains voltage 110V/60Hz
  • Democracy index 2.84
Population, Area & Driving side
  • Population 10985974
  • Տարածք 109884
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Hola
Աշխարհ
Mundo
Բարեւ աշխարհ
Hola Mundo
Շնորհակալություն
Gracias
Ցտեսություն
Adiós
Այո՛
Ոչ
No
Ինչպես ես?
¿Cómo estás?
Լավ Շնորհակալություն
Bien, gracias
Ինչ արժե?
¿Cuánto cuesta?
Զրո
Cero
Մեկը
Una

Where can you sleep near Կուբա ?

Booking.com
489.848 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 13 visits today.