San Marino

( Սան Մարինո )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)

Սան Մարինո (իտալ.՝ San Marino, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), պետություն Եվրոպայում, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)

Սան Մարինո (իտալ.՝ San Marino, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), պետություն Եվրոպայում, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում։

Պատմություն

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ՝ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնթե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր և հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարացեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։

Photographies by:
Statistics: Position
4944
Statistics: Rank
75554

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
576124389Click/tap this sequence: 8881
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սան Մարինո ?

Booking.com

What can you do near Սան Մարինո ?

8.738.275 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.209 visits today.