Սակյա (չինարեն՝ 萨迦寺; տիբեթերեն՝ ས་སྐྱմոխրագույն երկիր), նույնանուն դպրոցի բուդդայական վանք Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձեի գավառում՝ Շիգաձե քաղաքից 102 կմ արևմուտք։

Սակյայի դպրոցի գլխավոր վանքը հիմնադրվել է 1073 թվականին Կոնչոգ Գյալպոյի (1034-1102) կողմից, ով ազդեցիկ ազնվական Կհոն Ցզանի ընտանիքից էր և եղել է նինգմապինյան վանական, այնուհետև դարձել առաջին Սակյա Տրիձինը։ Վանքի վանահայրերը ղեկավարել են Տիբեթը 13-րդ դարում՝ Մոնղոլական կայսրության կազմում։

Վանքն իր միջնադարյան մոնղոլական ճարտարապետությամբ հստակ տարբերվում է Լհասայի և Յարլունգի տաճարներից։ Գոյատևած հնագույն կառույցներից միակը Լհաքան Չենպոն (Սիբգոն Տրուլպան) է։ Սկզբնապես դահլիճը կառուցվել է ժայռի քարանձավում 1268 թվականին պոնչեն Սակյա Սանգպոյի կողմից, իսկ վերանորոգվել է 16-րդ դարում։ Ամբողջ գոմպան զբաղեցնում է ավելի քան 18,000 մ2 տարածք, իսկ հիմնական դահլիճը՝ 6000 մ2: Մշակութային հեղափոխությունից հետո շինություններից ...Կարդալ ավելին

Սակյա (չինարեն՝ 萨迦寺; տիբեթերեն՝ ས་སྐྱմոխրագույն երկիր), նույնանուն դպրոցի բուդդայական վանք Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձեի գավառում՝ Շիգաձե քաղաքից 102 կմ արևմուտք։

Սակյայի դպրոցի գլխավոր վանքը հիմնադրվել է 1073 թվականին Կոնչոգ Գյալպոյի (1034-1102) կողմից, ով ազդեցիկ ազնվական Կհոն Ցզանի ընտանիքից էր և եղել է նինգմապինյան վանական, այնուհետև դարձել առաջին Սակյա Տրիձինը։ Վանքի վանահայրերը ղեկավարել են Տիբեթը 13-րդ դարում՝ Մոնղոլական կայսրության կազմում։

Վանքն իր միջնադարյան մոնղոլական ճարտարապետությամբ հստակ տարբերվում է Լհասայի և Յարլունգի տաճարներից։ Գոյատևած հնագույն կառույցներից միակը Լհաքան Չենպոն (Սիբգոն Տրուլպան) է։ Սկզբնապես դահլիճը կառուցվել է ժայռի քարանձավում 1268 թվականին պոնչեն Սակյա Սանգպոյի կողմից, իսկ վերանորոգվել է 16-րդ դարում։ Ամբողջ գոմպան զբաղեցնում է ավելի քան 18,000 մ2 տարածք, իսկ հիմնական դահլիճը՝ 6000 մ2: Մշակութային հեղափոխությունից հետո շինություններից շատերը ոչնչացել են։


Սակյայի հսկա գրադարանը՝ ավելի քան 84 000 գլանաձև ձեռագրերը տեղադրված են 10 մ բարձրությամբ և 60 մ երկարությամբ պատի մեջ, բացվել է 2003 թվականին։ Գրքերի մեծ մասը բուդդայական է, բայց կարող են լինել նաև գրականության, պատմության, աստղագիտության, մաթեմատիկայի և արվեստի վերաբերյալ աշխատություններ։ Ենթադրվում է, որ գրադարանը հարյուրամյակներ շարունակ անձեռնմխելի է եղել։ Գրադարանի ուսումնասիրությամբ զբաղվում է Չինաստանի Տիբեթյան հասարակական գիտությունների ակադեմիան։ 2011-2022 թ․թ․ դրությամբ թվայնացվել է գրադարանի 20 տոկոսը։

Photographies by:
Richard Mortel - CC BY 2.0
Richard Mortel - CC BY 2.0
Moszczynski - Public domain
Statistics: Position
173
Statistics: Rank
513563

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
748312695Click/tap this sequence: 5252
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սակյա (վանք) ?

Booking.com

What can you do near Սակյա (վանք) ?

8.722.970 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 9.108 visits today.