Røros

( Ռյորոսի համայնք )

Ռյորոս (նորվ.՝ Røros, սաամ. Plassje), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Ռյորոս քաղաքն է։ Տեղակայված է Շվեդիայի սահմանի մոտ՝ Ռեա գետի և Նորվեգիայի ամենաերկար Գլոմմա գետի հատման վայրում։ Վարչական կենտրոն Ռյորոս քաղաքի կենտրոնը համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

17-րդ դարից Ռյորոսը եղել է պղնձի արդյունահանման կարևորագույն կենտրոններից։ Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ երկու անգամ՝ 1678 և 1679 թվականներին ամբողջությամբ ավերվել էշվեդական զորքի կողմից։ Պատերազմից հետո պղնձի հանքավայրերի շահագործումը անցել է գերմանացի բանկիր Յոհան Ինգերսը։ Ռյորոսը կրկին գրավվեց շվեդական զորքի կողմից 1718 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ, սակայն հետագայում շվեդները ստիպված էին լքել քաղաքը և հեռանալ լեռներ, որտեղ ցրտահարությունից զոհվեց 3000 զինվոր։ 

Ռյորոս քաղաքի կենտրոնում պահպանվել են լեռնահանքարդյունաբերության ծաղկման ժամանակաշրջանի տարիների շինություններ։ 1980 թվականին Ռյորոսը ընդգրկվեց ՅՈ...Կարդալ ավելին

Ռյորոս (նորվ.՝ Røros, սաամ. Plassje), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Ռյորոս քաղաքն է։ Տեղակայված է Շվեդիայի սահմանի մոտ՝ Ռեա գետի և Նորվեգիայի ամենաերկար Գլոմմա գետի հատման վայրում։ Վարչական կենտրոն Ռյորոս քաղաքի կենտրոնը համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

17-րդ դարից Ռյորոսը եղել է պղնձի արդյունահանման կարևորագույն կենտրոններից։ Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ երկու անգամ՝ 1678 և 1679 թվականներին ամբողջությամբ ավերվել էշվեդական զորքի կողմից։ Պատերազմից հետո պղնձի հանքավայրերի շահագործումը անցել է գերմանացի բանկիր Յոհան Ինգերսը։ Ռյորոսը կրկին գրավվեց շվեդական զորքի կողմից 1718 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ, սակայն հետագայում շվեդները ստիպված էին լքել քաղաքը և հեռանալ լեռներ, որտեղ ցրտահարությունից զոհվեց 3000 զինվոր։ 

Ռյորոս քաղաքի կենտրոնում պահպանվել են լեռնահանքարդյունաբերության ծաղկման ժամանակաշրջանի տարիների շինություններ։ 1980 թվականին Ռյորոսը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ռյորոս քաղաքը գտնվում է Ռյորոսյան երկաթուղու գծի վրա, որը Գլոմա դաշտավայրով միացնում է Օսլոն և Թրոնհեյմը։ Քաղաքում գործում են օդանավակայան, որտեղից իրականացվում են կանոնավոր չվերթներ դեպի մայրաքաղաք Օսլո։

Ռյորոսում գրանցված ամենացածր եղանակը, որ արձանագրվել է օդերևութաբանների կողմից, եղել է 1914 թվականին -50,4 °C, ինչը դարձնում է այն Նորվեգիայի Ֆինմարք կոմսությունից հարավ ընկած տարածքի ամենացուրտ վայրը։

Ռյորոսի համայնքում տարածված է սաամերեն լեզվի ամենահյուսիսային բարբառը, որը համարվում է հյուսիսսաամերենի ենթաճյուղը։

19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նորվեգացի գեղանկարից Հարալդ Օսկար Սոհլբերգը, ով ապրել է Ռյորոս քաղաքում, բավականին հայտնի նկարիչ է Նորվեգիայում։ Նրա ստեղծագործություններում ակնհայտ երևում է Ռյորոսի սառնաշունչ բնապատկերի արձագանքը։

Photographies by:
User:China_Crisis - CC BY-SA 2.5
Statistics: Position
1765
Statistics: Rank
70735

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
624973581Click/tap this sequence: 3631

Google street view

Where can you sleep near Ռյորոսի համայնք ?

Booking.com
489.373 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 11 visits today.