Rocamadour

( Ռոկամադուր )

Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour, օքս.՝ Ròc Amador), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Լո դեպարտամենտում։ Փոքրիկ միջնադարյան քաղաքը և նրա սրբավայրերը մեծ ճանաչում ունեն Ֆրանսիայի զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում։

Կոմունան գտնվում է Կերսի պատմական պրովինցիայի Վերին Կերսի կրաքարային սարահարթի կենտրոնում, Ալզու գետից 150 մետր բարձրության վրա։ Ռոկամադուրը մտնում է Տիրամոր ակնածանքի ընդունված վայրերի ցանկում (ֆր.՝ Ville mariale), և արդեն XII դարում նա դարձավ ուխտագնացության վայր հայտնի ու անհայտ բազում քրիստոնյաների համար (ֆր.՝ roumieux). նրանց թվում էին անգլիացի արքա Հենրիխ Երկրորդը, Սիմոն դե Մոնֆորը, Բլանկա Կաստիլյանը՝ պատանի Լյուդովիկոս IX-ի հետ, սուբր Դոմինիկն ու Բեռնարը), որոնք գալիս էին այստեղ խոնարհվելու սև մադոննայի և սուրբ Ամադուրի առաջ։

Ռոկամադուրը, լինելով հոգևոր կենտրոն, համարվում է նաև Ֆրանսիայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, որը տ...Կարդալ ավելին

Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour, օքս.՝ Ròc Amador), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Լո դեպարտամենտում։ Փոքրիկ միջնադարյան քաղաքը և նրա սրբավայրերը մեծ ճանաչում ունեն Ֆրանսիայի զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում։

Կոմունան գտնվում է Կերսի պատմական պրովինցիայի Վերին Կերսի կրաքարային սարահարթի կենտրոնում, Ալզու գետից 150 մետր բարձրության վրա։ Ռոկամադուրը մտնում է Տիրամոր ակնածանքի ընդունված վայրերի ցանկում (ֆր.՝ Ville mariale), և արդեն XII դարում նա դարձավ ուխտագնացության վայր հայտնի ու անհայտ բազում քրիստոնյաների համար (ֆր.՝ roumieux). նրանց թվում էին անգլիացի արքա Հենրիխ Երկրորդը, Սիմոն դե Մոնֆորը, Բլանկա Կաստիլյանը՝ պատանի Լյուդովիկոս IX-ի հետ, սուբր Դոմինիկն ու Բեռնարը), որոնք գալիս էին այստեղ խոնարհվելու սև մադոննայի և սուրբ Ամադուրի առաջ։

Ռոկամադուրը, լինելով հոգևոր կենտրոն, համարվում է նաև Ֆրանսիայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, որը տարեկան այցելում են գրեթե 1,5 միլիոն զբոսաշրջիկներ. այդ ցուցանիշով Ռոկամադուրը զիջում է Մոն Սեն Միշել կղզուն, Կարկասոն ամրոցին, Էյֆելյան աշտարակին և Վերսալին։

Միջնադարյան քաղաք Ռոկամադուրը պահպանել է մի քանի ապրացրած դարպասներ (porte Salmon, porte Cabilière, porte de l’hôpital, porte du figuier)։ Մեծագույն աստիճանը, որով ուխտագնացները նախկինում ծնկադիր բարձրանում էին (ներկայումս նման բան հազվադեպ է պատահում), հրապարակից տանում է սրբավայրերին՝ բազիլիկե Սեն Սյովերին (ֆր.՝ basilique Saint-Sauveur), սուրբ Ամադուրի դամբարանին (դասարակարգված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանագության օբյեկտների ցանկում), Sainte-Anne, Saint-Blaise, Saint-Jean-Baptiste, Notre-Dame (որտեղ գտնվում է սև մադոննայի արձանը) և Saint-Michel ժամատներին։ Այդ համալիրի մոտ գտնվում է Տյուլի եպիսկոպոսների պալատը։

Կրոնական կառույցների և ժամատների համալիրից ներքև գտնվող բնակչության կյանքը բոլոր ժամանակներում կախված է եղել ուխտագնացների հոսքից և զբոսաշրջային առևտրից։ Ռոկամադուրի անունն է կրում պանրի մի տեսակ, որը պատրաստվում է այծի կաթից և 1996 թվականին արժանացել է Ֆրանսիայի ազգային որակավորման կենտրոնի մրցանակի։

Photographies by:
Statistics: Position
2242
Statistics: Rank
55134

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
391425687Click/tap this sequence: 7919

Google street view

Where can you sleep near Ռոկամադուր ?

Booking.com
489.929 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 94 visits today.