Ռամսիկի

Ռամսիկի, Կամերունի հեռավոր հյուսիսային մարզի գյուղ է։

Ռամսիկին տեղակայված է Մանդարա լեռներում` Մոկոլոյից 55 կմ (34 մղ) հեռու։ Ռամսիկին սահմանամերձ գյուղ է` Նիգերիայի Ադամավա Նահանգի Միչիկա տեղական ինքնակառավարման տարածքից ընդամենը 3 կմ (2 մղ) հեռու։

Գյուղը նման է Հյուսիսային Կամերունում գտնվող շատ այլ գյուղերի։ Բնակիչները` Կապսիկի էթնիկ խմբի անդամները, ապրում են տեղական քարից կառուցված և ծածքված ծղոտե տանիքներով փոքրիկ տնակներում։ Այս տնակները սփռված են գյուղի և շրջակա հովիտի ամբողջ տարածքով։ Այնուամենայնիվ, Ռամսիկին Կամերունի ամենահայտնի տուրիստական վայրերից մեկն է։ Այն նաև ամենազբոսաշրջային վայրն է հյուսիսային Կամերունում։

Գվանֆոգբն և այլն նկարագրում են այն որպես «ուշագրավ», Lonely Planet-ը՝ որպես «ապշեցուցիչ», Rough Guides-ը որպես «ցնցող» և Bradt Guides-ը որպես գրեթե «լուսնային բնապատկեր»։ Գրող և հետազոտող Անդրե Ժիդը գրել էր, որ Ռամսիկիի մերձակայքը «աշխարհի ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկն է»։

Տպավորիչ էֆֆեկտն ստեղծվում է շ...Կարդալ ավելին

Տպավորիչ էֆֆեկտն ստեղծվում է շրջակա հրաբխային խցաններով (երկարատև հրաբուխների մնացորդներ), բազալտի արտահոսքերով և Մանդարա Լեռներով։ Այս ժայռերից ամենամեծն (ու ամենաշատ լուսանկարվածը) Կապսիկի գագաթն է` 1224 մ (4,016 ոտնաչափ) բարձրությամբ մի ժայռ։

Ռամսիկին հարմարվել է զբոսաշրջիկների հոսքին։ Գյուղի երեխաները հանդես են գալիս որպես ուղեկցորդներ և այցելուներին ցույց են տալիս են նախապես կազմակերպված մի քանի գրավիչ բաներ։ Դրանց թվին են պատկանում արհեստավորները՝ դարբինները, կավագործները, մանողները և ջուլհակները, բնիկ պարողները և գուշակը, որը կանխատեսում է ապագան` հենվելով խեցգետնի փայտի կտորներով մանիպուլյացիայի վրա։

Ռամսիկին հիմա կայուն կետ է շատ տուրիստական ուղեցույցներում, ինչի փաստը չի ընդունում ճամփորդական գրականությունը։ Rough Guides-ը նկարագրում է Ռամսիկին որպես «տարածված» և «կազմակերպված տուրիզմի կողմից արգելված», իսկ Lonely Planet-ը անվանում է այն «տուրիստական ծուղակի նման մի բան»։

Գյուղի տիպական ուղեկցող շրջագայությունն է տրամադրում The Rough Guide-ը` կասկածանքի տակ դնելով նրա ինքնատիպությունը. «Այցելության հրապուրանքը հիմնականում «իրական» Կամերունի համը ճաշակելն է, և թաքնված թերությունն այն է, որ ինչքան ավելի շատ մարդիկ են գալիս, այնքան ավելի աղավաղված ու անիրական է դառնում կյանքը գյուղում»։

Ռամսիկիի «խցանը» ակնհայտորեն շատ խորհրդանշական է և ինչպես ավանդաբար (չբեր կանայք զոհաբերություններ են անում նրա ստորոտին), այնպես էլ ժամանակակից կյանքում (հյուրանոցի վաճառք որպես մեղրամիսի հանգրվան)` այն դարձել է Ռամսիկիի ամենագլխավոր առանձնահատկություններից մեկը։

Photographies by:
Amcaja - CC BY-SA 3.0
Statistics: Position
1734
Statistics: Rank
71470

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
918657243Click/tap this sequence: 2924

Google street view

Where can you sleep near Ռամսիկի ?

Booking.com
489.359 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 186 visits today.