Paestum

( Պեստում )

Պեստում (լատ.՝ Paestum), նախկինում Պոսեյդոնիա (հին հունարեն՝ Ποσειδωνία, լատ.՝ Poseidonia /Posidonia), հունական գաղութ, որը հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում, Լուկանիա շրջանի արևմտյան մասում (այժմյան Սալերնոյից 35 կմ դեպի հարավ-արևելք)։

Պատմություն

Պոսեյդոնիան բարգավաճում է ապրել մ.թ.ա. 540-ական թվականներին և դրանից մի քանի տասնամյակներ հետո։ Մոտ 400 թվականին Պոսեյդոնիան գրավվել էր լուկանների կողմից, ինչը հանգեցրեց հունական և տեղական մշակութային ավանդույթների միախառնմանը։ Մ.թ.ա. 274 թվականին քաղաքը գաղութացվել է հռոմեացիների կողմից, որոնք անվանել են այն Paestum: 9-րդ դարի վերջին Պեստումը կործանվել է սարակինոսների, իսկ 11-րդ դարում՝ նորմանների կողմից։ Պեստումի կործանմանը նպաստում էր տեղանքի ճահճացումը։ Այստեղ մնացած բնակիչները՝ վախենալով մալարիայից, տեղափոխվել են մոտակայքում գտնվող բարձունքի վրա՝ այնտեղ հիմնելով նոր՝ Կապաչո Պեստում քաղաքը։

Այժմյան Պեստումում լավ պահպանվել են մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին կառուցված երեք դորիական տաճարներ։ Դրանցից մեկը նվիրված է Աթենասին (այլ ոչ թե Ցերերային, ինչպես նախկինում էին կարծում)։ Պեստումի կենտրոնական մասի հարավում է գտնվում Հերայի սրբավայրը 2 դորիական պերիպտերներով (Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկը», մ.թ.ա. 6-րդ դարի կես) և Հերա II-ի (այլ ոչ թե Նեպտունի կամ Ապոլլոնի, ինչպես նախկինում էին համարում) (այսպես կոչված «Պոսեյդոնի տաճարը», մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ քառորդ) տաճարները)։

Քաղաքի պատերն ունեն վեց մետր լայնություն և հինգ կիլոմետր պարագիծ։ Հռոմեական ամֆիթատրոնից շատ քիչ է մնացել։ Այս բոլոր ավերակները ներառվել են Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակի մեջ։

 
«Ջրասուզակի» որմնանկարը (մոտ մ.թ.ա. 470 թվական): Պեստումի Հնագիտական թանգարան

1968 թվականին Պեստումում հայտնաբերվել է դամբարան (այսպես կոչվող իտալ.՝ Tomba del tuffatore, «Ջրասուզակի դամբարանը») շատ լավ պահպանված որմնանկարներով (մ.թ.ա. 470 թվական)։ Դա դասական ժամանակաշրջանի հունական որմնանկարչության միակ անսամբլն է, որն ամբողջությամբ պահպանվել է մինչ օրս։ Հինգ որմնանկար, բազմաթիվ այլ անտիկ գտածոների հետ մեկտեղ, այժմ գտնվում են Պեստումի Ազգային հնագիտական թանգարանում։

Ջրասուզակի որմնանկարը (իրականում այնտեղ պատկերված են ոչ թե ջրային պրոցեդուրաներ, այլ խորհրդանշական «ցատկ» դեպի հանգուցյալ աշխարհ), «հունական պատկերավոր գեղանկարչության միակ նմուշն է, որը լավ պահպանվել է արխաիկ և դասական ժամանակաշրջանից։ Այդ ժամանակաշրջանի հազարավոր հունական դամբարանների թվում (մոտավոր մ.թ.ա. 700-400 թվականներ) միայն այդ դամբարանը զարդարված է մարդկանց պատկերներով, որմնանկարներով»[1]։

Holloway, 2006, p. 365.
Photographies by:
Statistics: Position
219
Statistics: Rank
290985

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
471586923Click/tap this sequence: 8254

Google street view

Where can you sleep near Պեստում ?

Booking.com
489.322 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 149 visits today.