Pompei (città antica)

( Պոմպեյ )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոմպեյ (այլ կիրառումներ)

Պոմպեյ (լատ.՝ Pompeji, իտալ.՝ Pompei), հնադարյան քաղաք Իտալիայում, Նեապոլից 16 կմ հարավ-արևմուտք։ Կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։

Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։

Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։

Պատմություն

Պոմպեյը եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես «կանգնեցրեց» ժամանակն այդտեղ։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։ Ոչ վաղ անցյալում կատարված պեղումները ցույց տվեցին, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում ժամանակակից Նոլա քաղաքի մոտակայքում գոյություն է ունեցել բնակավայր և մ. թ. ա. 7-րդ դարում մոտեցել է գետաբերանին[1]։ Պոմպեոսի նոր բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում, օսկերի կողմից։ Նրանց անվանումն ավելի շուտ ծագում է օսկերեն ― pumpe (հինգ)-ից և հայտնի է քաղաքի հիմնադրման պահից, ինչը վկայում է, որ Պոմպեոսը հինգ բնակավայրերի միաձուլման արդյունք էր։ 5 ընտրական տեղամասերի բաժանումը պահպանվում էր նաև հռոմեական ժամանակներում։ Մեկ այլ տարբերակով անվանումն առաջացել է հունական pompe (հաղթական երթ)-ից. ըստ Հերակլեսի կողմից Պոմպեոս և Հերկուլանում քաղաքների հիմնադրման լեգենդի, ով, հաղթելով հսկա Հերիոնին, հանդիսավոր երթով անցնում էր քաղաքով։

Քաղաքի վաղ պատմությունից քիչ տեղեկություններ են հայտնի։ Պահպանված աղբյուրները վկայում են հույների և էտրուսկների միջև բախումների մասին։ Որոշ ժամանակ Պոմպեոսը պատկանում էր կումերին քաղաքին, մ.թ.ա. VI դարի վերջերին գտնվում էր էտրուսկների տիրապետության տակ և Կապույա քաղաքի գլխավորությամբ մտնում էր քաղաքների միավորման մեջ։ Ընդ որում մ. թ. ա 525 թվականին ի պատիվ հունական աստվածների կառուցվեց դորիական տաճար։ Չինաստանում, Սիրակուզներում մ. թ. ա. 474 թվականին էտրուսկների ջախջախվելուց հետո տարածաշրջանը նորից անցավ հույների տիրապետության տակ։ Մ. թ. ա. 5-րդ դարի 20-ական թվականներին Կամպանիայի մյուս քաղաքների հետ գրավվեց սամնիթների կողմից[2]։ Երկրորդ Սամնիթական պատերազմի ընթացքում սամնիթները ջախջախվեցին Հռոմեական Հանրապետության կողմից, իսկ Պոմպեոսը մոտավորապես մ. թ. ա. 310 թվականին դարձան Հռոմի դաշնակիցը։

Քաղաքը մասնակցել է իտալական դաշնակից քաղաքների մ. թ. ա. 90-88 թվականների ապստամբությանը, որի ընթացքում մ. թ. ա. 89 թվականին գրավվեց Սուլլայի կողմից, որից հետո սահմանափակվեց ինքնիշխանությունը և դարձրեց հռոմեական գաղութ՝ Colonia Cornelia Veneria Pompeianorum։ Կարևոր տեղ էր զբաղեցնում «Վիա Ապպիա» (Via Appia) առևտրային ուղու վրա, որը միացնում էր Հռոմը և Հարավային Իտալիան։ Պոմպեոսում վիլլաներ ունեին շատ նշանավոր հռոմեացիներ։ Գոյութնուն ունեն ապացույցներ, որ շուրջ 2000 հռոմեական վետերաններ իրենց ընտանիքների հետ տեղավորվել են քաղաքի հարավարևելյան մասի մեծ պարսպապատ տարածքում։ Հայտնի չէ, թե արդյո՞ք քաղաքի այդ մասերը բռնագրավվել են իրենց սեփականատերերից այդ նպատակի համար։

Տիկիտոսի հաղորդմամբ՝ մ. թ. 59 թվականին տեղի է ունեցել դաժան մարտ Պոմպեոսի և Նուցերիոսի բնակիչների միջև[3]։ Սկսվելով պոմպեյան արենայում գլադիատորական մրցումների ժամանակ փոխադարձ հայհոյանքներից, կոնֆլիկտը վերաճեց ծեծկռտուքի, որում հաղթանակ տարան պոմպեոսցիները, իսկ նուցերիոսցիների շարքերում շատ մարդիկ զոհվեցին կամ հաշմանդամներ դարձան։ Երկարատև հետաքննությունից հետո Սենատը մեղավորներին աքսորեց և 10 տարով արգելեց պոմպեոսում մրցումներ անցկացնել։ Ընդ որում, արդեն 62 թվականին արգելքը վերացվեց։

Վեզուվի ժայթքում

Ժայթքումը տեղի է ունեցել ամեն տարի օգոստոսի 23-ին Հին Հռոմում անցկացվող կրակի (այդ թվում նաև՝ հրաբխից ելնող) Վուլկան աստծո տոնակատարության հաջորդ օրը՝ մ.թ.79 թվականի օգոստոսի 24-ին[4]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 կմ հեռավորությունից արձակված 250 °C ջերմությունը բավարար էր մարդկանց ակնթարթորեն սպանելու համար, եթե նույնիսկ նրանք պաշտպանված լինեին ծածկերի տակ[5]։

Հին բնակեցում «Պիտեր Կոնոլի, «Հունաստան և Հռոմ» ռազմական պատմության հանրագիտարան»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 30-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30  Տիկիտոս Աննալներ, XIV, 17 «The Destruction of Pompeii, 79 AD»։ EyeWitness to History։ 1999։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30  Mastrolorenzo et al. 2010, էջ. e11127
Photographies by:
Alago - Public domain
Statistics: Position
35
Statistics: Rank
1446371

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
961248753Click/tap this sequence: 1675

Google street view

Where can you sleep near Պոմպեյ ?

Booking.com
489.405 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 43 visits today.