Պերճախոսության քար

Պերճախոսության քար (իռլանդերեն՝ Cloch na Blarnan, անգլ.՝ Blarney Stone), Բլարնի ամրոցի (Իռլանդիայի Կորկ կոմսություն) պատի մեջ տեղադրված քար, ըստ լեգենդի Սկունսկյան քարի մի մասն է, որը համբուրողին տալիս է պերճախոսության շնորհք։

1314 թվականին Դերմոտ Մակկարտիի նախնին` Կորմակը, Բլարնի ամրոցի շինարարը, Մանստերից իր մի քանի հարյուր ենթականերին օգնության ուղարկեց Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսին Բենոկբյորնի ճակատամարտում, որտեղ նա պայքարում էր Անգլիայի թագավոր Էդուարդ Երկրորդի դեմ։ Բրյուսը հաղթանակ տարավ և որպես շնորհակալության նշան Կորմակին ուղարկեց Սկունսկյան քարի մի մասը, որի վրա հին ժամանակներում թագադրում էին Շոտլանդիայի թագավորներին։

Արարողակարգի համաձայն, միայն համբույրը բավական չէ. անհրաժեշտ է հատուկ կերպով ասիստենտի օգնությամբ կախվել ճաղաշարից։ Այդ ձևով համբույրը իրական վտանգ է հանդիսանում կյանքի և առողջության համար։ Չնայած դրան, շատ մարդիկ իրականացնում են այդ արարողակարգը։

1888 թվականին Ուիլյամ Հենրի Հյ...Կարդալ ավելին

1888 թվականին Ուիլյամ Հենրի Հյորբելտը (անգլ.՝ William Henry Hurlbert) գրել էր, որ այդ ավանդույթը հարաբերականորեն նոր է երևում, մոտավորապես վերաբերում է 18-րդ դարի վերջին։ Քարի մասին լեգենդը գրված է «A classical dictionary of the vulgar tongue», աշխատության մեջ, որը հրատարակվել է 1785 թվականին։

2009 թվականին Tripadvisor.com-ը «Պերճախոսության քարը» ճանաչեց Եվրոպայի ամենատեսարժան վայրը։

Տեխասի տեխնոլոգիական համալսարանի ավանդույթների համաձայն` սկսած 1939 թվականից իրենց մոտ պահվող քարերից մեկը ներկայացնում են որպես «Պերճախոսության քարի» բեկոր, ինչպես է այդպես պատահել` անհայտ է։

Photographies by:
Brian Rosner - CC BY 2.0
Statistics: Position
5647
Statistics: Rank
61260

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
623741589Click/tap this sequence: 4311
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Պերճախոսության քար ?

Booking.com

What can you do near Պերճախոսության քար ?

9.004.627 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.966 visits today.