Պարող տուն, գրասենյակային դեկոնստրուկտիվիստական կառույց Պրահայում։ Բաղկացած է երկու գլանաձև աշտարակներից, որոնցից մեկը ուղիղ է, մյուսը՝ դեստրուկտիվ։ Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաև անվանում են Ջինջեր և Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս և Ֆրեդ Ասթեր զույգի պատվին։ Գլանաձև հատվածներից մեկը, որն ուղղակի ձգված է դեպի վեր, խորհրդանշում է տղամարդուն (Ֆրեդ), իսկ երկրորդ հատվածը վիզուալ կերպով հիշեցնում է կանացի կազմվածք։ Ինչպես և դեկոնստրուկտիվիստական շատ կառույցներ, Պարող տունը համահունչ է դիտվում 19-20-րդ դարերի ճարտարապետական համալիրների հետ։

Տունը տեղակայված է Պրահա 2 թաղամասում։ Նախագծի հեղինակները Վլադո Միլունիչը և Ֆրենկ Գերին են։ Կառուցման աշխատանքները ընթացել են 1994-1996 թվականներին։

Շենքն իրենից գրասենյակային շենք է ներկայացնում, որում տեղակայված են միջազգային մի քանի կազմակերպություններ։ Տանիքում գտնվում է ֆրանսիական ռեստորան՝ Պրահա բացվող տեսարանով։

Photographies by:
Andrés Nieto Porras from Palma de Mallorca, España - CC BY-SA 2.0
Statistics: Position
1581
Statistics: Rank
78356

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
592687413Click/tap this sequence: 5729

Google street view

Where can you sleep near Պարող տուն ?

Booking.com
489.869 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 34 visits today.