Klementinum

( Կլեմենտինում (գրադարան) )

Կլեմենտինում (լատ.՝ Clementinum), ճիզվիտական կոլեգիումի բարոկկո ոճի շենքերի ամբողջություն, որը ներկայումս զբաղեցնում է Չեխական Հանրապետության Ազգային գրադարանը։ Այն գտնվում է Պրահայի Ստարե-Մեստո թաղամասում, Կառլի կամուրջի մոտ։ Իր 20 000 քառակուսի մետր մակերեսով Կլեմենտինումը չեխական մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին։ 2005 թվականից հաշվառված է «Աշխարհի հիշողություն» միջազգային ցուցակում։

Կլեմենտինում անունն առաջացել է Միջնադարում այդ տեղում եղած սբ. Կլիմենտի ժամատան անունից։ Ճիզվիտական կոլեգիումը Պրահայում ի հայտ է եկել 1552 թվականին և արդեն 17-րդ դարում վդարձել էր ճիզվիտների պատրաստման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ 1622 թվականին Կլեմենտինում է տեղափոխվում Կառլի համալսարանի գրադարանը։ Կլեմենտինումի ղեկավար Յան Մարեկ Մարչին, ի վիճակի չլինելով վերծանել ձեռագրերից մեկը, ուղարկում է այն Հռոմ՝ հանրագիտակ Կիրխերին։ Ձեռագիրն այժմ հայտնի է Վոյնիչի ձեռագիր անվամբ և առաջվա նման մնում է չվերծանվ...Կարդալ ավելին

Կլեմենտինում (լատ.՝ Clementinum), ճիզվիտական կոլեգիումի բարոկկո ոճի շենքերի ամբողջություն, որը ներկայումս զբաղեցնում է Չեխական Հանրապետության Ազգային գրադարանը։ Այն գտնվում է Պրահայի Ստարե-Մեստո թաղամասում, Կառլի կամուրջի մոտ։ Իր 20 000 քառակուսի մետր մակերեսով Կլեմենտինումը չեխական մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական կոմպլեքսների մեջ չափերով զիջում է միայն Պրահայի ամրոցին։ 2005 թվականից հաշվառված է «Աշխարհի հիշողություն» միջազգային ցուցակում։

Կլեմենտինում անունն առաջացել է Միջնադարում այդ տեղում եղած սբ. Կլիմենտի ժամատան անունից։ Ճիզվիտական կոլեգիումը Պրահայում ի հայտ է եկել 1552 թվականին և արդեն 17-րդ դարում վդարձել էր ճիզվիտների պատրաստման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ 1622 թվականին Կլեմենտինում է տեղափոխվում Կառլի համալսարանի գրադարանը։ Կլեմենտինումի ղեկավար Յան Մարեկ Մարչին, ի վիճակի չլինելով վերծանել ձեռագրերից մեկը, ուղարկում է այն Հռոմ՝ հանրագիտակ Կիրխերին։ Ձեռագիրն այժմ հայտնի է Վոյնիչի ձեռագիր անվամբ և առաջվա նման մնում է չվերծանված։ Ճիզվիտների միաբանության վերացումից հետո՝ 1773 թվականին, Մարիա Թերեզիայի հրամանով կոլեգիումը վերաձևավորվում է կրթական-գրադարանային կենտրոնի։

Կլեմենտինումի շենքերի ամբողջությունն ներառում է 18-րդ դարի հասարակական շենքերի մի ամբողջ շարք, որոնք նախագծել են հաբսբուրգյան բարոկկոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Կառլո Լուգարոն. Կիլիան Իգնաց Դինցենգոֆերը և Ֆրանտիշեկ Մաքսիմիլիան Կանկան.

  • աստղագիտական աստղադիտարանը (1722 թվական),
  • Հայելային մատուռը (1724 թվական,
  • համալսարանայի գրադարանը (1727 թվական),
  • մաթեմատիկական թանգարանը (1752 թվական),
  • Կենտրոնական Եվրոպայում առաջին օդերևութաբանական կայանը (1751 թվական)։
Photographies by:
Statistics: Position
2692
Statistics: Rank
44924

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
197823465Click/tap this sequence: 6162

Google street view

Where can you sleep near Կլեմենտինում (գրադարան) ?

Booking.com
489.334 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 161 visits today.