Şanlıurfa

( Ուռհա )

Ուռհա (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, հայտնի է նաև Եդեսիա (հին հունարեն՝ Ἔδεσσα; ասորերեն՝ ܐܘܪܗܝ) անունով, որը սակայն ասորական աղբյուրներում չի գործածվում։ Գոյություն է ունեցել նախքան Մակեդոնական տիրապետությունը։ Հնագույն անունը եղել է Օրրոե։ Մ.թ.ա. 303 թ. Սելևկոս Ա Նիկատորի կողմից վերանվանվել է Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի Էդեսսա քաղաքի։216 թ. Կարակալա կայսրը, գահընկեց անելով Օսրոենի վերջին ներկայացուցիչ Աբգարին, Եդեսիան դարձրեց հռոմեական գաղութ։ 363 թ. հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրով այն անցավ Սասանյանների ձեռքը։ Այս ժամանակ Եդեսիան տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած «Պարսկական դպրոցը», որտեղ ուսանելու էին գնում տարբեր վայրերից, այդ թվում և Հայաստանից։ Եդեսիան մեծ դեր է խաղացել հայոց այբուբենի ստեղծման գործում։ Հելլենիստական շրջանում եղել է Օսրոյենեի ասորական ...Կարդալ ավելին

Ուռհա (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, հայտնի է նաև Եդեսիա (հին հունարեն՝ Ἔδεσσα; ասորերեն՝ ܐܘܪܗܝ) անունով, որը սակայն ասորական աղբյուրներում չի գործածվում։ Գոյություն է ունեցել նախքան Մակեդոնական տիրապետությունը։ Հնագույն անունը եղել է Օրրոե։ Մ.թ.ա. 303 թ. Սելևկոս Ա Նիկատորի կողմից վերանվանվել է Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի Էդեսսա քաղաքի։216 թ. Կարակալա կայսրը, գահընկեց անելով Օսրոենի վերջին ներկայացուցիչ Աբգարին, Եդեսիան դարձրեց հռոմեական գաղութ։ 363 թ. հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրով այն անցավ Սասանյանների ձեռքը։ Այս ժամանակ Եդեսիան տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում Եփրեմ Ասորու հիմնադրած «Պարսկական դպրոցը», որտեղ ուսանելու էին գնում տարբեր վայրերից, այդ թվում և Հայաստանից։ Եդեսիան մեծ դեր է խաղացել հայոց այբուբենի ստեղծման գործում։ Հելլենիստական շրջանում եղել է Օսրոյենեի ասորական թագավորության մայրաքաղաքը, այնուհետև՝ Հայոց Միջագետքի մայրաքաղաքը, անցել է հռոմեացիների տիրապետության տակ, այնուհետև ընդգրկվել Բյուզանդական կայսրության կազմի մեջ։ 641 թ. քաղաքը նվաճվել է արաբների կողմից, բյուզանդացիներին հաջողվել է կարճ ժամանակով վերանվաճել քաղաքը 1031 թ։ Տասը տարի անց քաղաքը գրավել են սելջուկները։ Ուռհան անցել է ձեռքից ձեռք մինչև 1098 թ., երբ այն նվաճվել է խաչակիրների կողմից։ 1144 թ. քաղաքը գրավում է Մոսուլի տիրակալ Էմադ էդ-Դինը։ Այդ իրադարձության առթիվ Ներսես Շնորհալին գրում է իր հռչակավոր ստեղծագործություններից մեկը՝ «Ողբ Եդեսիոյ» (1145-46) պոեմը, որտեղ հայրենասեր հեղինակը սրտի կսկիծով Է նկարագրում է ծաղկուն քաղաքի ավերումն ու բնակչության զանգվածային բնաջնջումը։ Քաղաքը հետագա դարերում անցել է հաջորդաբար Եգիպտոսի և Ասորիքի սուլթանների, մոնղոլների, թյուրք ցեղերի տիրապետության տակ, մինչև որ 1637 թ. վերջնականապես մտել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Photographies by:
Statistics: Position
1264
Statistics: Rank
92911

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
568347219Click/tap this sequence: 6416

Google street view

Where can you sleep near Ուռհա ?

Booking.com
481.844 visits in total, 9.174 Points of interest, 404 Destinations, 199 visits today.