Cimitirul Vesel din Săpânța

( Ուրախ գերեզմանատուն )

Ուրախ գերեզմանատուն (ռումիներեն՝ Cimitirul Vesel), գերեզմանատուն Ռումինիայի Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղում։ Հայտնի է իր վառ ու գույնզգույն շիրմաքարերով, որոնք զարդարված են նայիվ արվեստի ոճին բնորոշ ինքնատիպ նկարներով ու բանաստեղծական տողերով, որոնցում ներկայացված են թաղված մարդիկ կամ դրվագներ նրանց կյանքից։ Գերեզմանատունը դարձել է թանգարան բաց երկնքի տակ ու զբոսաշրջության ազգային կենտրոն։

Գերեզմանատան առանձնահատկությունն այն է, որ նրա ընդհանուր տեսքը հակասում է Եվրոպայում մահվան՝ որպես սգալի ու մռայլ երևույթի ըմբռնմանը։ Գերեզմանատան առաջացումը կապվում է գետո-դակերի մշակույթի հետ, ովքեր հավատում էին հոգու անմահությանը և նրան, որ մահը լի է ուրախությամբ ու ավելի լավ կյանքի ակնկալիքով։

2009 թվականից անցկացվում է «Երկար ճանապարհ դեպի Ուրախ գերեզմանատուն» փառատոնը։

Photographies by:
Statistics: Position
1241
Statistics: Rank
94480

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
825147396Click/tap this sequence: 4472

Google street view

Where can you sleep near Ուրախ գերեզմանատուն ?

Booking.com
487.374 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 7 visits today.