Biserica de lemn Sf. Arhangheli din Rogoz

( Հրեշտակապետաց եկեղեցի (Ռոգոզ) )

Հրեշտակապետաց եկեղեցի (ռումիներեն՝ Biserica „Sfinții Arhangheli Mihail și Gavril” din Rogoz), փայտե եկեղեցի Ռումինիայում, Մարամուրեշի Ռոգոզ գյուղում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության Մարամուրեշի պատմական մարզի փայտե եկեղեցիներ մշակութային օբյեկտների ցանկում։ 2004 թվականին ընդգրկվել է պատմական հուշարձանների ցանկում (կոդ ՄՄ-II կոդ-04 618 mA)։ Գտնվում է Լապուշ գետի հովտում։

Պատմություն

Եկեղեցին կառուցվել է 1663 թվականին, ինչն անուղղակիորեն հաստատում է մուտքի մակագրությունը` տեղեկացնելով 1661 թվականի թաթարական արշավանքի մասին։ Եկեղեցու շինվածքը բնորոշ է տվյալ ժամանակաշրջանին։

1785 թվականի հունիսին նկարիչներ Ռադու Մունտյանը և Նիկոլաե Մանոն նկարազարդել են եկեղեցին։ 1834 թվականին նկարազարդվել է արևմտյան անվակունդը։

Եկեղեցին բազմանկյուն է, ուղանկյուն նավով և յոթնանկյունանի ալտարով։ Ներսի բոլոր պատերը նկարազարդ են, նկարները վառ գույներով են։ Տանիքը ասիմետրիկ է, կտուրի թեքվածքը մեկը մյուսից երկար է։ Զանգակատունը, ինչպես Մարամուրեշի բոլոր փայտե եկեղեցիներում, գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում։

Photographies by:
Statistics: Position
2353
Statistics: Rank
52581

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
674932851Click/tap this sequence: 5728

Google street view

Where can you sleep near Հրեշտակապետաց եկեղեցի (Ռոգոզ) ?

Booking.com
489.310 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 137 visits today.