Auschwitz-Birkenau

( Օսվենցիմ )

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և Օսվենցիմ մահվան ճամբար (Աուշվից համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz), Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար, (գերմ.՝ Konzentrationslager Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Birkenau), Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz-Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz-Birkenau)), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում օկուպացված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքում: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս ճամբարը կոչել «Աուշվից», իսկ լեհերենով՝ «Օսվենցիմ». գերմանական կողմը ճամբարը կոչել է հենց Աուշվից: Խորհրդային և ռուսական տեղեկատուներում...Կարդալ ավելին

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար և Օսվենցիմ մահվան ճամբար (Աուշվից համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz), Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար, (գերմ.՝ Konzentrationslager Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Birkenau), Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար (գերմ.՝ Konzentrationslager Auschwitz-Birkenau, լեհ.՝ Obóz Koncentracyjny Auschwitz-Birkenau)), Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներն ընկած ժամանակահատվածում օկուպացված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքում: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է այս ճամբարը կոչել «Աուշվից», իսկ լեհերենով՝ «Օսվենցիմ». գերմանական կողմը ճամբարը կոչել է հենց Աուշվից: Խորհրդային և ռուսական տեղեկատուներում ու մամուլում համակենտրոնացմանը ճամբարը կոչվել է Օսվենցիմ:

Խորհրդային Կարմիր բանակի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարն ազատագրվել է: Հենց այդ օրն էլ՝ հունվարի 27-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:

Շուրջ 1.4 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը ազգությամբ հրեաներ, սպանվեցին Օսվենցիմում 1941-1945 թվականների ընթացքում: Աուշվից-Բիրկենաունն ամենամեծ ու ամենաերկարակյաց մահվան ճամբարն էր՝ ստեղծված Երրորդ ռայխի կողմից։ Այսօր այն Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկն է համարվում:

Ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որն այսօր կոչվում է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է:

Photographies by:
Statistics: Position
529
Statistics: Rank
174591

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
751469328Click/tap this sequence: 3116

Google street view

Where can you sleep near Օսվենցիմ ?

Booking.com
489.962 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 11 visits today.