Нарын-кала

( Նարին-Կալա )

Նարին-Կալա, հին նախաարաբական միջնաբերդ, Դերբենդի ամրոցի մի մասը, որը Կասպից ծովին միանում է կրկնակի պարսպով։ Դրանք նախատեսված են եղել կասպյան դարպասները պարսկական պետությունից պաշտպանելու համար։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Դերբենդը տեղակայված է Կասպյան անցուղու առավել խոցելի ռազմավարական վայրում, որտեղ Մեծ Կովկասի լեռները մոտենում են ծովին՝ թողնելով միայն 3 կմ երկարությամբ նեղ գոտի։ Դերբենդի ամրոցը պաշտպանական հսկայական համակարգի մի մասն է, որը պաշտպանում էր Անդրկովկասի և Արևմտյան Ասիայի ժողովուրդներին հյուսիսից քոչվորների ներխուժումից։ Համակարգում ներառված են քաղաքի պարիսպները, միջնաբերդը, ծովային պարիսպները և Դաղ-բարի լեռնաշղթան[1]։

Արևմուտքից Դերբենդի պարիսպները հարում են Նարին-Կալա միջնաբերդին, որը կառուցվել է 10-րդ դարից հետո։ Մինչ այդ, երբ թշնամի էր մոտենում, այդ վայրում ազդանշանային կրակ էին վառում[2]։

Հայտնի ամրոցը կառուցվել է 6-րդ դարում Ջալգանի լեռնաշղթայում պարսկական տիրակալ, Սասանյանների դինաստիայի ներկայացուցիչ Խոսրով Ա Անուշիրվանի («Անմահ հոգի») հրամանով[1][3]։ 735 թվականից Դերբենդը և Նարին-Կալան դարձան Դաղստանում արաբական խալիֆայության ռազմական և վարչական կենտրոն, ինչպես նաև ամենամեծ առևտրական նավահանգիստ ու այս հողի վրա իսլամի տարածման օջախ[3]։

Կասպիական արշավանքի արդյունքում Դերբենդ քաղաքը դարձավ Ռուսական կայսրության մաս։ Կայսր Պետրոս I-ն իր տնակից (որն այսօր համարվում է տեսարժան վայր) տեղափոխվեց խանի պալատ։ Դերբենդի բեյերը նրան հանձնել են քաղաքի բանալիները պարսկական դիպակով ծածկված արծաթե ափսեի վրա (պահվում է Սանկտ Պետերբուրգի Կունստկամերայում)՝ ասելով հետևյալ խոսքերը[4].

«Դերբենդը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ, և, հետևաբար, ավելի պարկեշտ ու արդար կլինի այն, որ հզոր միապետի կողմից հիմնադրված քաղաքը հանձնվի ոչ պակաս հզոր միապետի»։

Որոշ աղբյուրներում Դերբենդի ամրոցը կոչվել է «Ալեքսանդր Մակեդոնացու պատ»։ Համաձայն մի լեգենդի՝ այն կառուցվել է մեծ նվաճողի կողմից[4][5][6]։ Բայց Ալեքսանդր Մակեդոնացին երբեք Դերբենդում չի եղել[7]։

1796 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ բերդը վերստին գրավվեց ռուսական զորքերի կողմից՝ գեներալ Վալերիան Զուբովի գլխավորությամբ, ով գլխավոր շտաբը տեղափոխեց միջնաբերդ[8]։

Նարին-Կալայի տարածքում դեռևս ընթանում են հնագիտական պեղումներ։ Դերբենդի 2000-ամյակի առթիվ շուրջ 1,5 միլիարդ ռուբլի է տրամադրվել Նարին-Կալայի վերականգնման համար[9][10]։

↑ 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 0 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 4,0 4,1 Василий Потто От древнейших времён до Ермолова. — Кавказская война. В 5 томах.. — Центрполиграф, 2006. — Т. 1. — 528 с. — 3000 экз. — ISBN 5-9524-2105-9 Магомет Муслимович Курбанов Душа и память народа: жанровая система табасаранского фолкьлора и ее историческая эволюция. — Дагестанское кн. изд-во, 1996. — 232 с. Борис Николаевич Ржонсницкий, Борис Яковлевич Розен Э. Х. Ленц. — Мысль, 1987. — С. 95. — 152 с. Барманкулов М. К. Тюркская вселенная. — Ылым, 1996. — С. 62. — 248 с. Алексей Шишов Орден Святого Георгия. Всё о самой почётной награде Российской Империи. — М.: Яуза, Эксмо, 2013. — С. 227. — 745 с. — ISBN 9785457595934 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 4 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Николай Проценко Очень почтенный юбиляр(ռուս.) // Эксперт Юг. — 2014. — № 1—2. — С. 50—52.
Photographies by:
Shtelmochka - CC BY 4.0
Statistics: Position
1419
Statistics: Rank
163701

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
839257614Click/tap this sequence: 9262
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Նարին-Կալա ?

Booking.com

What can you do near Նարին-Կալա ?

9.010.759 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 4.528 visits today.