Дербент
( Դերբենդ )- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերբենդ (այլ կիրառումներ)
Դերբենդ (ռուս.՝ Дербе́нт, ավարերեն՝ Дербенд, լեզգիներեն՝ Кьвевар, պարսկերեն՝ دربند` «Դարբանդ»-ից - «նեղ դարպասներ»), հին հայկական անվանումը՝ Աղվանից դուռ, քաղաք Դաղստանում, Ռուսաստան։ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։
Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։
Photographies by:
Shtelmochka - CC BY 4.0
Zones
Statistics: Position
1857
Statistics: Rank
139877
Ավելացնել նոր մեկնաբանություն