Μετέωρα
( Մետեորա )Մետեորա (հուն․՝ Μετέωρα), Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը, որը հայտնի է դարձել, առաջին հերթին, ժայռերի գագաթին գտնվելու շնորհիվ։ Վանական համալիրը հիմնադրվել է մոտ 10-րդ դարում և այդ ժամանակներից գործում է անդադար։ 1988 թվականին վանքերը ներառվել են համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Ըստ վարչա-եկեղեցական բաժանման մտնում է Հունական ուղղափառ եկեղեցու Ստագի և Մետեորայի թեմի մեջ (հուն․՝ Σταγών και Μετεώρων):
Մետեորա վանքը գտնվում է Թեսալիայի լեռներում, Հունաստանի հյուսիսում, Տրիկալա նոմոսի հյուսիսում։ Գտնվում են Խասիա լեռներում (Պինդոս լեռնազանգված) Պինյոս գետից ոչ հեռու, Կալամբակա քաղաքից 1-2 կմ դեպի հյուսիս (նախկին Ստագի) և Տրիկալա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Վեց գործող ուղղափառ վանքերը տեղակայված են հսկայական ժայռերի գագաթներին, որոնք գտնվում են Թեսալիական հարթավայրի մակերեևույթին։ Ժայռերն ունեն ծովի մակարդակից 600 մ բարձրություն և համարվում են եզակի երկրաբանական ե...Կարդալ ավելին
Մետեորա (հուն․՝ Μετέωρα), Հունաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը, որը հայտնի է դարձել, առաջին հերթին, ժայռերի գագաթին գտնվելու շնորհիվ։ Վանական համալիրը հիմնադրվել է մոտ 10-րդ դարում և այդ ժամանակներից գործում է անդադար։ 1988 թվականին վանքերը ներառվել են համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Ըստ վարչա-եկեղեցական բաժանման մտնում է Հունական ուղղափառ եկեղեցու Ստագի և Մետեորայի թեմի մեջ (հուն․՝ Σταγών και Μετεώρων):
Մետեորա վանքը գտնվում է Թեսալիայի լեռներում, Հունաստանի հյուսիսում, Տրիկալա նոմոսի հյուսիսում։ Գտնվում են Խասիա լեռներում (Պինդոս լեռնազանգված) Պինյոս գետից ոչ հեռու, Կալամբակա քաղաքից 1-2 կմ դեպի հյուսիս (նախկին Ստագի) և Տրիկալա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Վեց գործող ուղղափառ վանքերը տեղակայված են հսկայական ժայռերի գագաթներին, որոնք գտնվում են Թեսալիական հարթավայրի մակերեևույթին։ Ժայռերն ունեն ծովի մակարդակից 600 մ բարձրություն և համարվում են եզակի երկրաբանական երևույթ։ Նրանք գոյացելեն 60 մլն տարի առաջ և հարթավայրի տեղում գտնվող նախապատմական ծովի քարքարոտ հատակն էին հանդիսանում։ Ջրի, քամու և ջերմաստիճանների տատանումների արդյունքում դրանք վերածվել են հսկայական, կարծես թե օդում կախված քարե սյուների, որոնք ստացել են Մետեորա անվանումը (հուն․՝ μετέωρα բառից, որը թարգմանաբար նշանակում է «օդում ճախրող»)։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ գոյություն են ունեցել 22 կամ 24 մենաստաններ, որոնցից այժմ գործում են միայն վեցը. 4-ը՝ տղամարդկանց և 2-ը՝ կանանց, մյուսները լքված են՝ մասնակի կամ հիմնովին ավերված։
Ավելացնել նոր մեկնաբանություն