Մայոն (կենտր, բիկոլ․՝ Bulkan Mayon, ֆիլիպ․՝ Bulkang Mayon), հրաբուխ է Ֆիլիպիններում։ Բարձրությունը 2462 մետր ։ Այն գտնվում է Լուսոն կղզու հարավ-արևեքում, Բիկոլ շրջանում գտնվող Լեգասպի քաղաքից ոչ հեռու։ Մայոնը գտնվում է Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի հատման սահմանին, տեկտոնապես ակտիվ տարածքում։ Կղզու բոլոր հրաբուխներից ամենաակտիվն է։ Ունի համարյա կատարյալ կոնի ձև, հիմքում 130 կմ երկարություն։ Կազմված է հիմնականում անդեզիտային լավաներից։ Հրաբուխը «Մայոն հրաբուխ» (Mayon Volcano Natural Park) ազգային պարկում է, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։

Վերջին 400 տարվա ընթացքում Մայոնը ժայթքել է ավելի քան 50 անգամ, որոնցից ամենաաղետաբերը եղել է 1814 թվականի փետրվարի 1-ին։ Լավան ամբողջովին վրացրել է Կագզավա քաղաքը, զոհվել է ավելի քան 1200 մարդ։ 1993 թվականի ժայթքումը տարել է 79 մարդու կյանք։ 2006 թվականի հուլիսի 19-ից հրաբուժը սկսել է նորից ծխել և լավան հոսում էր «մեղմ ժայթքումներով»։ 2009 թվականի դեկտեմբերից հրաբուխը ակտիվացել է ինչն էլ ստիպ...Կարդալ ավելին

Մայոն (կենտր, բիկոլ․՝ Bulkan Mayon, ֆիլիպ․՝ Bulkang Mayon), հրաբուխ է Ֆիլիպիններում։ Բարձրությունը 2462 մետր ։ Այն գտնվում է Լուսոն կղզու հարավ-արևեքում, Բիկոլ շրջանում գտնվող Լեգասպի քաղաքից ոչ հեռու։ Մայոնը գտնվում է Եվրասիական և Ֆիլիպինյան սալերի հատման սահմանին, տեկտոնապես ակտիվ տարածքում։ Կղզու բոլոր հրաբուխներից ամենաակտիվն է։ Ունի համարյա կատարյալ կոնի ձև, հիմքում 130 կմ երկարություն։ Կազմված է հիմնականում անդեզիտային լավաներից։ Հրաբուխը «Մայոն հրաբուխ» (Mayon Volcano Natural Park) ազգային պարկում է, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։

Վերջին 400 տարվա ընթացքում Մայոնը ժայթքել է ավելի քան 50 անգամ, որոնցից ամենաաղետաբերը եղել է 1814 թվականի փետրվարի 1-ին։ Լավան ամբողջովին վրացրել է Կագզավա քաղաքը, զոհվել է ավելի քան 1200 մարդ։ 1993 թվականի ժայթքումը տարել է 79 մարդու կյանք։ 2006 թվականի հուլիսի 19-ից հրաբուժը սկսել է նորից ծխել և լավան հոսում էր «մեղմ ժայթքումներով»։ 2009 թվականի դեկտեմբերից հրաբուխը ակտիվացել է ինչն էլ ստիպել է տարհանել մոտակայքում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց։ 2013 թվականի մայիսի 7-ի ժայթքումից զոհվել են 4  գերմանացի ալպինիստներ և նրանց ուղեկցողը։ Հայտարարվել է, որ նրանք զոհվել են արտանետված լեռնային խոշոր ապարներից։

2018 թվականի առաջին օրերից հրաբուխը նորից ակտիվացել է։ Արտանետված լավան բարձրացել է մինչև 700 մետր ։

Photographies by:
Seanaleta - CC BY-SA 4.0
Statistics: Position
2552
Statistics: Rank
47987

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
842935617Click/tap this sequence: 9828

Google street view

Where can you sleep near Մայոն ?

Booking.com
487.368 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 1 visits today.