Frankfurt am Main

( Մայնի Ֆրանկֆուրտ )

Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ.՝ Frankfurt am Main)՝ Հեսսեն երկրամասի ամենամեծ քաղաքը, մեծությամբ հինգերորդը Գերմանիայում։ 2015 թվականի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում է 731.000 մարդ։

Քաղաքը համարվում է խոշոր` 5.6 մլն բնակչությամբ Հռենոս-Մայն (գերմ.՝ Rhein-Main-Gebiet) տարածաշրջանի մետրոպոլիսի կենտրոնը, որը մեծությամբ Գերմանիայում երկրորդ տարածաշրջանն է։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակատեղիի (գերմ.՝ «furt») վրա, որը գտնվում է նախկինում ֆրանկների կողմից բնակեցված ֆրանկոնիա երկրամասի տարածքում։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ «Ֆրանկների բնակավայր»։

Ֆրանկֆուրտը համարվում է «ալֆա-քաղաք» և հանդիսանում է կոմերցիայի, մշակույթի, կրթության, տուրիզմի և տրանսպորտային հանգույցների կենտրոն։ Այստեղ է գտնվում Եվրոպական կենտրոնական բանկը, Գերմանիայի ֆեդերալական բանկը, Ֆրանկֆուրտի բորսան և Ֆրանկֆուրտի շուկան։ Ֆրանկֆուրտի օդնավակայանը (գերմ.՝ Flughafen Frank...Կարդալ ավելին

Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ.՝ Frankfurt am Main)՝ Հեսսեն երկրամասի ամենամեծ քաղաքը, մեծությամբ հինգերորդը Գերմանիայում։ 2015 թվականի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում է 731.000 մարդ։

Քաղաքը համարվում է խոշոր` 5.6 մլն բնակչությամբ Հռենոս-Մայն (գերմ.՝ Rhein-Main-Gebiet) տարածաշրջանի մետրոպոլիսի կենտրոնը, որը մեծությամբ Գերմանիայում երկրորդ տարածաշրջանն է։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակատեղիի (գերմ.՝ «furt») վրա, որը գտնվում է նախկինում ֆրանկների կողմից բնակեցված ֆրանկոնիա երկրամասի տարածքում։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ «Ֆրանկների բնակավայր»։

Ֆրանկֆուրտը համարվում է «ալֆա-քաղաք» և հանդիսանում է կոմերցիայի, մշակույթի, կրթության, տուրիզմի և տրանսպորտային հանգույցների կենտրոն։ Այստեղ է գտնվում Եվրոպական կենտրոնական բանկը, Գերմանիայի ֆեդերալական բանկը, Ֆրանկֆուրտի բորսան և Ֆրանկֆուրտի շուկան։ Ֆրանկֆուրտի օդնավակայանը (գերմ.՝ Flughafen Frankfurt am Main/Rhein-Main-Flughafen) ամենաբեռնված միջազգային օդանավակայաններից մեկն է, իսկ Ֆրանկֆուրտի կենտրոնական երկաթուղային կայարանը և Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային խճուղին Եվրոպայում ամենծանրաբեռնված մայրուղիներից մեկն է։ Ֆրանկֆուրտը Գերմանիայի քաղաքներից միակն է, որը համալրվել է «Աշխարհի քսան ալֆա-քաղաքներ» ցուցակին։ Ֆրանկֆուրտում է գտնվում Գերմանիայի ԱՄՆ զինված ուժերի գրասենյակը։ Քաղաքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել է Ամերիկայի կողմից օկուպացված տարածքում (գերմ.՝ Besatzungszone):

Mercer Human Resource Consulting ընկերության ուսումնասիրություններից հետո, Ֆրանկֆուրտը համարվել է երկրորդը Գերմանիայում և քառասունութերորդը աշխարհում՝ ըստ կյանքի որակի մակարդակի։

2011 թվականին Ֆրանկֆուրտը ճանաչվել է Գերմանիայի «քրեական մայրաքաղաք», որը խոսում է 100000 մարդու հաշվով հանցանքների բարձր ցուցանիշի մասին (տարեկան 15.976 հանցանք 200 թվականի տվյալներով)։ Սակայն պետք է ընդունել, որ վիճակագրության մեջ նաև ներգրավված են մաքսանենգություններ, որոնք հայտնաբերվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում։

Գերմանիայում կա երկու քաղաք Ֆրանկֆուրտ անվանումով՝ Մայնի Ֆրանկֆուրտ և Օդերեի Ֆրանկֆուրտ։ Գերմանիայում և ողջ աշխարհում Ֆրանկֆուրտ լսելով սովորաբար հասկանում են Մայնի Ֆրանկֆուրտ։

Photographies by:
Statistics: Position
4112
Statistics: Rank
26546

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
573421986Click/tap this sequence: 9435

Google street view

Where can you sleep near Մայնի Ֆրանկֆուրտ ?

Booking.com
489.369 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 7 visits today.