Kanalbrücke Magdeburg

( Մագդեբուրգի ջրային կամուրջ )

Մագդեբուրգի ջրային կամուրջ (գերմ.՝ Kanalbrücke Magdeburg, ջրային ճանապարհի ամբողջական անվանումը՝ Wasserstraßenkreuz Magdeburg), երկու կարևոր ջրանցքները՝ Էլբա-Հավելը և Միջգերմանականը միավորող ջրային կամուրջ Գերմանիայում, որով իրականացվում է հաղորդակցումը արդյունաբերական շրջանի հետ։

Կամուրջը գտնվում է Մագդեբուրգի կենտրոնից 10 կմ հյուսիս։ Էլբայի աջ ափին, կամրջի մոտ գտնվում է Հոենվարտե բնակավայրը։

կամրջի երկարությունը կազմում է 918 մետր։

Այսպիսի կամրջի կառուցման միտքն առաջին անգամ արտահայտվել է դեռևս 1919 թվականին, իսկ 1938 թվականին պատրաստ էին Ռոտենզե նավամբարձիչը և կամրջասյուները։ Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ շինարարությունը հետաձգվեց։ Սառը պատերազմի սկզբում՝ Գերմանիայի բաժանումից հետո ԳԴՀ կառավարությունն անորոշ ժամանակով հետաձգում է շինարարությունը։ Գերմանիայի վերամիավորումից հետո կամրջի կառուցումը նորից է դառնում առաջնային խնդիր։

Շինարարությունն սկսվեց 1997 թվականին և ավարտվեց վեց տարի անց՝ 2003 ...Կարդալ ավելին

Շինարարությունն սկսվեց 1997 թվականին և ավարտվեց վեց տարի անց՝ 2003 թվականի հոկտեմբերին։ Նրա վրա ծախսվել է մոտ կես միլիարդ եվրո, 68000 մ³ բետոն և 24000 տ պողպատ։

Կամուրջն այժմ միացնում է Բեռլինի ներքին նավահանգիստը Ռեյնեի նավահանգիստների հետ։ Մինչ կամրջի կառուցումը նավերն ստիպված էին ռոտենզևյան ջրարգելակով, Էլբայով և «Նիգրիպպ» ջրարգելակով կատարել քսան կիլոմետրանոց կեռման։

Photographies by:
Statistics: Position
3631
Statistics: Rank
92911

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
173542968Click/tap this sequence: 5239
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մագդեբուրգի ջրային կամուրջ ?

Booking.com

What can you do near Մագդեբուրգի ջրային կամուրջ ?

8.843.803 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 5.259 visits today.