Մաչու Պիկչու ( կամ , Իսպաներեն արտասանություն՝ [ˈmatʃu ˈpi(k)tʃu], կեչուա՝ Machu Pikchu, թարգմանաբար «հին գագաթ»), քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում` Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին՝ ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա, իշխում է Ուրուբամբա գետի հովտի վրա։ 2007 թվականին արժանացել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ կոչմանը։

Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին, և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպա...Կարդալ ավելին

Մաչու Պիկչու ( կամ , Իսպաներեն արտասանություն՝ [ˈmatʃu ˈpi(k)tʃu], կեչուա՝ Machu Pikchu, թարգմանաբար «հին գագաթ»), քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում` Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին՝ ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա, իշխում է Ուրուբամբա գետի հովտի վրա։ 2007 թվականին արժանացել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ կոչմանը։

Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին, և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացան։ Մաչու Պիկչուի նմանությամբ բարձրալեռնային Չոկեկիրաո քաղաքը գոյատևել է ավելի երկար՝ մինչև 1570-ական թվականները։

Պատմություն
 
Արևի տաճարը Մաչու Պիկչուում
 
Ինկերի չականա, 3 պատուհանների տաճարը Մաչու Պիկչուում

Պաչակուտեկի կողմից կառուցվելով որպես կայսրության աթոռանիստ, ինչպես նաև պատմության մեջ իր անունը հավերժացնելու նպատակով, Մաչու Պիկչուն դարձել է երրորդը այդպիսի գահանիստ-տաճարների շարքում։ Ենթադրվում է, որ քաղաքում և դրա շուրջը ապրել է մոտ 1200 մարդ, ովքեր այնտեղ երկրպագում էին Արևի աստված Ինտիին, մշակում նոր հողեր և կառուցում քաղաքներ։

Ավելի քան 400 տարի այս քաղաքը եղել է մոռացված և ամայի։ Այն հայտաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրամ Բինգհեմը 1911 թվականի հուլիսի 24-ին[1]։ Կառավարության կողմից ընտրված պահակախմբի և տեղաբնիկ մի տղա ուղեկցորդի ուղեկցությամբ հասնելով այնտեղ՝ նա հայտնաբերեց այնտեղ ապրող գյուղացիներին[2]։ Վերջիններս պատմեցին պրոֆեսորին, որ իրենք այնտեղ ապրում են «ազատ, առանց անցանկալի այցելուների, պաշտոնյաների, «կամավորներին» բանակ զորակոչողների կամ հարկեր հավաքողների»։ Բացի այդ, այնտեղ արդեն եղել էին տեսարժան վայրերի սիրահարներ, ովքեր գրանիտե պատերին ածուխով թողել էին իրենց անունները։

Ամերիկացի հետազոտողներ Ռիչարդ Բյուրգերը և Լյուսի Սալազարը Եյլի համալսարանից, հիմնվելով 16-րդ դարի իսպանական ժամանակագրության նյութերի վրա, առաջ քաշեցին այն ենթադրությունը, որ սա եղել է Պաչակուտեկի ձմեռային նստավայրը։ Ամառվա ընթացքում՝ անձրևների ժամանակ, քաղաքում ամենայն հավանականությամբ, մնում էր ոչ ավելի, քան 200 մարդ։ Ավելի ուշ՝ ինկերի կայսրության փլուզումից հետո, քաղաքը կորցրեց իր նշանակությունը, և բնակիչները ընդմիշտ լքեցին այն։

Անդյան մշակույթի կրողները մինչ այսօր էլ Մաչու Պիկչուն համարում են անցյալի հզոր քաղաքակրթության հետ իրենց կապի խորհրդանիշը, պատմության մի մասը, որը նվաճողները չեն կարողացել ջնջել իրենց հիշողությունից։

Bingham, Hiram (1952). Lost City of the Incas. Weidenfeld & Nicolson. pp. 112–135. ISBN 9781842125854. Wright & Valencia Zegarra 2001, p. 1.
Photographies by:
Martin St-Amant (S23678) - CC BY 3.0
No machine-readable author provided. Xauxa assumed (based on copyright claims). - CC BY-SA 3.0
Diespas - Public domain
Statistics: Position
16
Statistics: Rank
3347421

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
964217358Click/tap this sequence: 9182

Google street view

Where can you sleep near Մաչու Պիկչու ?

Booking.com
489.961 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 10 visits today.