Muralla romana de Lugo

( Լուգոյի ռոմանական մուրալյաներ )

Լուգոյի ռոմանական մուրալյաներ (Լուգոյի ռոմանական պատեր, իսպ.՝ Muralla romana de Lugo), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Լուգո քաղաքում գտնվող 3-րդ դարում կառուցված 2 կիլոմետր երկարությամբ հին հռոմեական պաշտպանական պատեր, որոնք դեռևս անձեռնմխելի են։ 2000 թվականին պատերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում՝ որպես Արևմտյան Եվրոպայի «ուշ հռոմեական շրջանի լավագույն օրինակ»։ 1921 թվականին պատերն ընդգրկվել են Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural): 2007 թվականի հոկտեմբերի 6-ին պատերը դարձել են Չինական մեծ պարիսպի քույր պարիսպը։

Պատերի վրա գտնվող ճեմուղին այցելուներին հնարավորություն է տալիս զբոսնել պատերի ամբողջ երկայնքով։ Քաղաքում գործում է պատերին նվիրված այցելությունների կենտրոնը՝ Centro de Interpretación de la Muralla: 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելուց հետո Լուգոյում կազմակերպվում է հռոմեական անցյալին նվիրված A...Կարդալ ավելին

Լուգոյի ռոմանական մուրալյաներ (Լուգոյի ռոմանական պատեր, իսպ.՝ Muralla romana de Lugo), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Լուգո քաղաքում գտնվող 3-րդ դարում կառուցված 2 կիլոմետր երկարությամբ հին հռոմեական պաշտպանական պատեր, որոնք դեռևս անձեռնմխելի են։ 2000 թվականին պատերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում՝ որպես Արևմտյան Եվրոպայի «ուշ հռոմեական շրջանի լավագույն օրինակ»։ 1921 թվականին պատերն ընդգրկվել են Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural): 2007 թվականի հոկտեմբերի 6-ին պատերը դարձել են Չինական մեծ պարիսպի քույր պարիսպը։

Պատերի վրա գտնվող ճեմուղին այցելուներին հնարավորություն է տալիս զբոսնել պատերի ամբողջ երկայնքով։ Քաղաքում գործում է պատերին նվիրված այցելությունների կենտրոնը՝ Centro de Interpretación de la Muralla: 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելուց հետո Լուգոյում կազմակերպվում է հռոմեական անցյալին նվիրված Arde Lucus ամենամյա փառատոնը։

Քաղաքային պատերը կառուցվել են 263-276 թվականներին հռոմեական Լուկուս Օգոստի քաղաքը (այժմ՝ Լուգո) տեղական ցեղերից և գերմանական զավթիչներից պաշտպանելու համար։ Պատերը կազմում են ամրաշինության համալիրի մի մասը, որը նաև ներառում է խրամ։ Պատերի ամբողջ երկարությունը կազմում է 2120 մետր՝ ընդգրկելով 34.4 հեկտար տարածք։ Ամբողջ քաղաքը պատերով ներփակված չէ. քաղաքի հարավարևելյան հատվածը պաշտպանված չէ, մինչդեռ չօգտագործվող մասերը ներփակված են պատերով։

Պատերի լայնությունը կազմում է 4.2 մետր, բարձրությունը տատանվում է 8-12 մետր։ Որպես շինանյութ օգտագործվել է մանրախիճ, հղկված գետաքար, ավերված շենքերի վերամշակված քարեր՝ շաղախված բետոնաջրով։

Պատերի վրա կան 10 դարպասներ, որոնցից 5-ը ստեղծվել են հռոմեական ժամանակաշրջանում, մյուս հինգն ավելացվել են 1853 թվականից հետո՝ տեղավորելու քաղաքի ընդլայնված բնակչությանը։ Հինգ բնօրինակ դարպասներից լավ են պահպանվել Porta Falsa և Porta Miña դարպասները, վերջինիս վրա պահպանվել է երկու աշտարակները միացնող կամարակապը։ Հինգ սանդուղքներն ու շեղ մակերեսը հնարավորություն են տալիս քայլելու պատերի ցածր եզրապատերով։ Պատերի միջև կան բազմաթիվ սանդուղքներ, որոնցով կարելի է բարձրանալ աշտարակներ։

Բնօրինակ աշտարակներից 49-ը մնացել են անձեռնմխելի։ Աշտարակները կառուցվել են պատերի երկայնքով անկանոն պարբերականությամբ։ Նրանք բաղկացած են երկու հարկից, հիմնականում կիսաշրջանաձև են։ Պատերի միջև աշտարակների համար նախատեսված բացակները տարբեր են՝ 5,35 մետրից 12,80 մետր։ Աշտարակների կառուցման համար օգտագործվել են տարբեր շինանյութեր։

Միջին դարերում ուխտավորները Սանտյագո դե Կոմպոստելա գնալիս անցել են Լուգոյի պատերի վրայով, հավանաբար՝ Porta Mina դարպասով։

Photographies by:
Matthias Bethke - CC BY-SA 4.0
Jose Luis Cernadas Iglesias - CC BY 2.0
Statistics: Position
611
Statistics: Rank
161680

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
564178923Click/tap this sequence: 3189

Google street view

Where can you sleep near Լուգոյի ռոմանական մուրալյաներ ?

Booking.com
487.403 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 29 visits today.