Լամու (անգլ.՝ Lamu), փոքր քաղաք Լամու կղզում, որն իր հերթին Քենիայի Լամու կղզեխմբի մաս է կազմում։ Լամու քաղաքը Լամու շրջանի մայրաքաղաքն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն

Լամուն մշտական բնակչություն ունեցող ամենահին քաղաքն է Քենիայում։ Այն եղել է սուահիլի ժողովրդի առաջին բնակավայրերից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին։ Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է 1370 թվականին։

Որոշ աղբյուրներ նշում են չինացի ծովագնաց Չժենգ Հեի նավերի պատմությունը, որոնք 1415 թվականին խորտակվել են Քենիայի ափերի մոտ։ Փրկված նավաստիները հաստատվել են կղզում և ամուսնացել տեղացի կանանց հետ։  Կղզու որոշ բնակիչների ԴՆԹ-թեստավորումը ցույց է տվել, որ նրանք չինացի նախնիներ ունեն։

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Աբու ալ-Մահասինիի գրավոր աղբյուրներում, որը հանդիպել է Լամուի դատավորին, ով Մեքքա էր այցելել 1441 թվականին։

Քաղաքի պատմությունը նշանավորվել է 1506 թվականին պորտուգալացիների ներխուժմամբ, որին հաջորդել է Օմանի գերիշխանությունը։ Պորտուգալացիների արշավանքը պայմանավորված է եղել Հնդկական օվկիանոսի ափին առևտուրը վերահսկելու Պորտուգալիայի ձգտումով։ Երկար ժամանակ Պորտուգալիան ունեցել է գերիշխող դիրք Արևելյան Աֆրիկայի ափերի մոտով բեռնափոխադրումներում, և սահմանել է տուրքեր։ 1580-ական թվականներին Լամուում տեղի է ունեցել ապստամբություն պորտուգալացիների դեմ։ 1652 թվականին Օմանն օգնել է կղզու բնակիչներին պորտուգալիայի տիրապետության դեմ պայքարում։ Օմանի պրոտեկտորատի (XVII դարի վերջ — XIX դարի սկիզբ) ներքո անցկացրած տարիները Լամուի համար դարձել են «Ոսկեդար»։  Այդ ժամանակ Լամուն դարձել է պոեզիայի, քաղաքականության, արվեստի, արհեստների և առևտրի կենտրոն։ Քաղաքի շատ շենքեր կառուցվել են այս ժամանակահատվածում՝ բնորոշ զուսպ դասական ոճով։

19-րդ դարի կեսերին Լամուն ընկել է Զանզիբարի սուլթանի քաղաքական ազդեցության տակ, իսկ 1885 թվականին դարձել է Վիտու սուլթանության մի մասը՝ Գերմանական կայսրության պրոտեկտորատի ներքո։ 1890 թվականին Լամուն, ինչպես Քենիայի մնացած մասը, դարձել է բրիտանական գաղութի մի մասը և այդպես մնացել մինչև 1963 թվականին Քենիայի անկախացումը։

Այն բանի շնորհիվ, որ Լամուն գտնվել է արաբական կարևոր առևտրային ուղիների վրա և սերտորեն համագործակցել արաբական աշխարհի հետ, ներկայում քաղաքի բնակչության մեծ մասը մահմեդական է։

Photographies by:
MysteryBee - CC BY-SA 2.0
Statistics: Position
2357
Statistics: Rank
52546

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
971358624Click/tap this sequence: 5366

Google street view

Where can you sleep near Լամու ?

Booking.com
487.391 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 17 visits today.