Կիլիմանջարո
Կիլիմանջարո (անգլ.՝ Kilimanjaro, սուահիլի լեզվով՝ «ցրտի աստծու լեռ»), հրաբուխ Տանզանիայի հյուսիս-արևելքում, Աֆրիկայի ամենաբարձր կետը։ 1902 -1918 թվականնեին կոչվել է Կայզեր Վիլհելմի գագաթ (գերմ.՝ Kaiser-Wilhelm-Spitze)։
Բարձրությունը 5895 մ է։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Կազմված է գլխավորապես տրախիբազալտներից և ֆոնոլիտներից։ Գագաթներին կան սառցադաշտեր, ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Մավենզին և Շիրան հանգած հրաբուխներ են, իսկ Կիբան՝ քնած, և կարող է դարձյալ ժայթքել։ Ուհուրու պիկը Կիբոյի խառնարանային շրջագծի բարձրագույն կետն է։ Տանզանիայի ազգային պարկի ղեկավարությունը, աֆրիկյան այդ երկրի կառավարության հատուկ գործակալությունը և Միավորված ազգերի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես Ուհուրու պիկի բարձրություն նշում են 5895 մետրը։ Այդ ցուցանիշը հիմնված է British Ordnance Survey-ի 1952 թվականին հաստատած տվյալի վրա։ Այդ ժամանակից ի վեր բա...Կարդալ ավելին
Կիլիմանջարո (անգլ.՝ Kilimanjaro, սուահիլի լեզվով՝ «ցրտի աստծու լեռ»), հրաբուխ Տանզանիայի հյուսիս-արևելքում, Աֆրիկայի ամենաբարձր կետը։ 1902 -1918 թվականնեին կոչվել է Կայզեր Վիլհելմի գագաթ (գերմ.՝ Kaiser-Wilhelm-Spitze)։
Բարձրությունը 5895 մ է։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Կազմված է գլխավորապես տրախիբազալտներից և ֆոնոլիտներից։ Գագաթներին կան սառցադաշտեր, ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Մավենզին և Շիրան հանգած հրաբուխներ են, իսկ Կիբան՝ քնած, և կարող է դարձյալ ժայթքել։ Ուհուրու պիկը Կիբոյի խառնարանային շրջագծի բարձրագույն կետն է։ Տանզանիայի ազգային պարկի ղեկավարությունը, աֆրիկյան այդ երկրի կառավարության հատուկ գործակալությունը և Միավորված ազգերի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես Ուհուրու պիկի բարձրություն նշում են 5895 մետրը։ Այդ ցուցանիշը հիմնված է British Ordnance Survey-ի 1952 թվականին հաստատած տվյալի վրա։ Այդ ժամանակից ի վեր բարձրությունը չափվել է 1999 թվականին (5892 մ), 2008 թվականին (5895 մ), 2014 թվականին (5888 մ)։
Հրաբխի ներքին կառուցվածքը վատ է ուսումնասիրված, քանզի բացակայում է մեծածավալ էրոզիան, որը կնպաստեր հրաբխի ներսի մասին տվյալների ձեռքբերմանը։
Լեռն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Ավելացնել նոր մեկնաբանություն