Parc del Laberint d'Horta

( Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի) )

Լաբիրինթոս Օրտա զբոսայգի (կատ.՝ Parc del Laberint d’Horta, իսպ.՝ Parc del Laberint d’Horta), պատմական զբոսայգի Բարսելոնայում, քաղաքի նմանատիպ ամենահին այգին։ Գտնվում է Դեսվալս ընտանիքի նախկին կալվածքի տարածքում` Կոլսերոլա լեռնապարի բարձունքներից մեկի լանջին։ Զբոսայգին ընդգրկում է 18-րդ դարի այգին` նեոդասականության ոճով, և 19-րդ դարի այգին` ռոմանտիզմի ոճով։

Պատմություն

Լաբիրինթոս այգու պատմությունը սկսվում է 1791 թվականին, երբ մարքիզ Ժոան Անտոնի Դեսվալս ի դ’Արդենան` հողատարածքի սեփականատերը, ճարտարապետ Դոմենիկո Բագուտիի հետ մշակում է նեոդասականության ոճով այգի։ Ծրագիրն իրականություն են դարձնում վարպետներ Ժաումեն և Անդրեու Վալսը, ինչպես նաև ֆրանսիացի այգեպան Ժոզեֆ Դելվալիեն։

19-րդ դարի կեսին մարքիզի սերունդները վարձում են ճարտարապետ Էլիես Ռոջենթին, որպեսզի ընդարձակի այգին։ Ռոջենթը մշակում է ռոմանտիզմի ոճով նախագիծը` տաղավարներով, ծաղկաթմբերով, ջրվեժներով։ Ծրագրում կար նաև ջրանցք, որ միացնում էր վերին և միջին սանդղավանդերը։ Ջրանցքը կառուցվել է 1853 թվականին[1]։

1880 թվականին Դեսվալսի պալատի կողքին ձևավորվում է ընտանեկան այգի։

19-րդ դարի վերջին Դեսվալսների առանձնատունը դառնում է հասարակական ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև բացօթյա թատերական ներկայացումների կազմակերպման վայր։

1967 թվականին Դեսվալսների ընտանիքը այգին հանձնում է Բարսելոնայի քաղաքային իշխանություններին, ինչից հետո այն բացվում են հասարակության այցելությունների համար 1971 թվականին։ Եվրամիության հովանավորությամբ մասշտաբային վերականգնման աշխատանքներ են իրականացվել 1994 թվականին։

Home | Turisme | El web de la ciutat de Barcelona

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
925164387Click/tap this sequence: 3525
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի) ?

Booking.com
8.809.080 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 638 visits today.