Kutná Hora

( Կուտնա Հորա (Չեխիա) )

Կուտնա Հոռա (չեխ.՝  Kutná Hora, գերմ.՝ Kuttenberg), քաղաք Կենտրոնաչեխական երկրամասում։ Կուտնա Հորա շրջանի կենտրոնն է, ընդարձակ լիազորություններով օժտված քաղաք է։ Պրահայից գտնվում է 60 կիլոմետր դեպի արևելք՝ Կուտնա Հորա սարահարթի վրա, ծովի մակարդակից 254 մետր բարձրության վրա։ Ըստ 2005 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 21,1 հազար մարդ։

Պատմություն
 
Սուրբ Վարվառայի տաճար

Քաղաքը հիմնադրվել է XIII դարի առաջին կեսին։ Եղել է արծաթի արդյունաբերության միջնադարյան կենտրոն (Եվրոպայում արտադրվող ամբողջ արծաթի մեկ երրորդն արտադրվում էր քաղաքում), ինչի շնորհիվ քաղաքը Չեխական թագավորության հարստությամբ երկրորդ քաղաքն էր[1]։ Հենց հանքերն են դարձել այստեղ հանքային ավանի ստեղծման պատճառը, որոնցից մեկը ստացել է «Cuthna Antiqua» անունը, որը նշանակում է «հին սքեմ»։ Ավանդության համաձայն՝ մի վանական քնել է քաղաքի մերձակա բլրի վրա և երազում տեսել էր արծաթի կտորներ։ Արթնանալով նա իրոք հայտնաբերել էր երազում տեսած վայրը և այն ծածկել իր վանական հագուստով։ Կուտնա Հոռան դարձել էր Եվրոպայի «արծաթի տենդ»-ի առաջին վայրը։ Հանքերի շուրջը ձևավորվել էին խրճիթների, պանդոկների, բաղնիքների, կրպակների քաոտիկ կուտակումներ։ Հետո անջատ հանքերը միավորվեցին և Կուտնա Հոռան ստացավ թագավորական քաղաքի առանձաշնորհ։ Այն հուսիթյան պատերազմներից մեծ վնասներ է կրել։ XVI դարում հանքերի սպառման պատճառով անկում է ապրել։

"UNESCO page on Kutná Hora". Retrieved 2007-03-07.
Photographies by:
Brusnika - CC BY-SA 4.0
Statistics: Position
1920
Statistics: Rank
64672

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
265179834Click/tap this sequence: 6914

Google street view

Where can you sleep near Կուտնա Հորա (Չեխիա) ?

Booking.com
489.963 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 12 visits today.