Mezquita-catedral de Córdoba

( Կորդովայի մզկիթ )

Մեսկիտա կամ Կորդովայի մզկիթ (իսպ.՝ mezquita — «մզկիթ»), հռոմեակաթոլիկական տաճար, (նախկինում՝ մզկիթ)՝ տեղակայված Անդալուզիայի Կորդովա քաղաքում։ Միջնադարում աշխարհի երկրորդ մզկիթն էր իր մեծությամբ։ Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո վերածվել է եկեղեցու։

Իսպանական Կորդովայի հպարտությունը՝ մզկիթը, աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ այն ժամանակներում, երբ Կորդովան Եվրոպայի ամենածաղկուն քաղաքներից մեկն էր և օրինակ էր ծառայում գիտության, արվեստի ու մշակույթի իր նվաճումներով։ Մզկիթը գործել է նաև որպես կաթոլիկական տաճար, որի արդյունքում շինությունը ձեռք է բերել ճարտարապետական տարբեր ոճեր, որոնք խորհրդանշում են քաղաքի խառնածին ճակատագիրը։

Մզկիթի շինարարությունը սկսվեց 784 թ․՝ Կորդովայի առաջին իսլամադավան տիրակալի՝ Աբդ ալ–Ռահման առաջինի հանձնարարությամբ։ Շինությունը բարձրացավ ու ընդլայնվեց մինչև 987 թ․։ Այդ ժամանակ այն համարվում էր քաղաքի 1000 մզկիթներից ամենասքանչելին։

Մզկիթում միավորված են հսկայական կամարները, հասպիսից, գրանիտից և մարմարից...Կարդալ ավելին

Մեսկիտա կամ Կորդովայի մզկիթ (իսպ.՝ mezquita — «մզկիթ»), հռոմեակաթոլիկական տաճար, (նախկինում՝ մզկիթ)՝ տեղակայված Անդալուզիայի Կորդովա քաղաքում։ Միջնադարում աշխարհի երկրորդ մզկիթն էր իր մեծությամբ։ Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո վերածվել է եկեղեցու։

Իսպանական Կորդովայի հպարտությունը՝ մզկիթը, աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ այն ժամանակներում, երբ Կորդովան Եվրոպայի ամենածաղկուն քաղաքներից մեկն էր և օրինակ էր ծառայում գիտության, արվեստի ու մշակույթի իր նվաճումներով։ Մզկիթը գործել է նաև որպես կաթոլիկական տաճար, որի արդյունքում շինությունը ձեռք է բերել ճարտարապետական տարբեր ոճեր, որոնք խորհրդանշում են քաղաքի խառնածին ճակատագիրը։

Մզկիթի շինարարությունը սկսվեց 784 թ․՝ Կորդովայի առաջին իսլամադավան տիրակալի՝ Աբդ ալ–Ռահման առաջինի հանձնարարությամբ։ Շինությունը բարձրացավ ու ընդլայնվեց մինչև 987 թ․։ Այդ ժամանակ այն համարվում էր քաղաքի 1000 մզկիթներից ամենասքանչելին։

Մզկիթում միավորված են հսկայական կամարները, հասպիսից, գրանիտից և մարմարից կառուցված 850 ցնցող սյուները և բազմաթիվ զարդանախշերով աղոթասրահները։ Սակայն ամենավեհաշուք առանձնահատկությունը մեհրաբն է՝ աղոթելու որմնախորշը, բյուզանդական ոսկե խճանկարներով պատված մարմարե սքանչելի գմբեթը։ Մի ժամանակ այստեղ էին պահվում Ղուրանի բնօրինակը և Մուհաբեդ մարգարեի ոսկորներից մեկը՝ մզկիթը դարձնելով ուխտագնացության կարևոր վայր։ Սովորաբար մզկիթներում մեհրաբները ուղղված են դեպի Մեքքան, սակայն Կորդովայի մզկիթի մեհրաբը այդ ուղղվածությունը չունի, որի պատճառով էլ այն համարվում է եզակի մզկիթ։

Շինության եզակիության ավելի են ընդգծում քրիստոնեական ճարտարապետությանը բնորոշ որոշ գծեր, ներառյալ մատուռները և XVI դարի բարիկկո ոճի մայր տաճարը՝ վարպետորեն փորագրված առաստաղով։ Սրանք ավելացվել են ավելի ուշ՝ Ֆերդինանդ Երրորդ թագավորի օրոք, ով 1236 թ․ Կորդովան խլեց մավրերից և պատվիրեց մզկիթը վերակառուցել որպես քրիստոնեական եկեղեցի։

Photographies by:
Julià Minguillón - CC BY 3.0
Statistics: Position
51
Statistics: Rank
934260

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
972851364Click/tap this sequence: 9111

Google street view

Videos

Where can you sleep near Կորդովայի մզկիթ ?

Booking.com
487.402 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 28 visits today.