Կայզերսբերգ (գերմ.՝ Kaisersberg ; Alsatian: Kaiserschbarig, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կայսեր սար), պատմական քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Էլզասում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 370 կիլոմետր դեպի արևելք, Ստրասբուրգից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոլմարից 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Միջնադարյան ժամանակներից պահպանված ամրոցը հուշում է բնակավայրի ռազմավարական կարևորության և պատերազմական անցյալի մասին։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1227 թվականին, երբ գերմանական կայսր Ֆրեդերիկ II-ը պատվիրել է կառուցել (կամ վերակառուցել) ամրոցը։ Միջին դարերում Կայզերսբերգը եղել է Decapolis-ի անդամ և ծաղկում է ապրել։ 1648 թվականին մտել է Ֆրանսիայի կազմի մեջ, չնայած բնակիչների մեծ մասը գերմանախոս են եղել։

Քաղաքը, որ ներկայումս մտնում է Կոլմար Ռիբովիլե շրջանի Սեն Մարի օ Մին կանտոնի կազմի մեջ, մինչև 2016 թվականի հունվարի 1-ը եղել է առանձին համայնք, ապա միավորվել մերձակա Կինցհա...Կարդալ ավելին

Կայզերսբերգ (գերմ.՝ Kaisersberg ; Alsatian: Kaiserschbarig, գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Կայսեր սար), պատմական քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Էլզասում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 370 կիլոմետր դեպի արևելք, Ստրասբուրգից 65 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Կոլմարից 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Միջնադարյան ժամանակներից պահպանված ամրոցը հուշում է բնակավայրի ռազմավարական կարևորության և պատերազմական անցյալի մասին։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1227 թվականին, երբ գերմանական կայսր Ֆրեդերիկ II-ը պատվիրել է կառուցել (կամ վերակառուցել) ամրոցը։ Միջին դարերում Կայզերսբերգը եղել է Decapolis-ի անդամ և ծաղկում է ապրել։ 1648 թվականին մտել է Ֆրանսիայի կազմի մեջ, չնայած բնակիչների մեծ մասը գերմանախոս են եղել։

Քաղաքը, որ ներկայումս մտնում է Կոլմար Ռիբովիլե շրջանի Սեն Մարի օ Մին կանտոնի կազմի մեջ, մինչև 2016 թվականի հունվարի 1-ը եղել է առանձին համայնք, ապա միավորվել մերձակա Կինցհայմ և Զիգոլսհայմ համայնքների հետ՝ մնալով նորակազմ վարչական այդ միավորի՝ Կայզերսբերգ-Վինյոբլ համայնքի կենտրոնը։

Համայնքն զբաղեցնում է 24,82 կմ² տարածք, բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 2.715, 2012 թվականի տվյալներով՝ 2705: Բնակչության խտությունը կազմել է 109,0 մարդ/կմ²։

Photographies by:
Thomas Canniot from Charleville-Mézières, France - CC BY 2.0
Statistics: Position
1299
Statistics: Rank
93932

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
416893257Click/tap this sequence: 4132

Google street view

Where can you sleep near Կայզերսբերգ ?

Booking.com
490.014 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 63 visits today.