Kaunos

( Կավնոս )

Կավնոս (կարի․՝ kbdynš, հուն․՝ Καΰνος, անգլ.՝ Kaunos, Կաունոս), հնագույն քաղաք Կարիայում։ Ներկայում պահպանվում են նրա ավերակները Թուրքիայի Մուղլայի մարզում՝ ժամանակակից Դալյան քաղաքի մերձակայքում։

Քաղաքի մեծ մասը գտնվել է Կալբիս (Calbis) գետի արևմտյան ափին, որը ծառայել է որպես Կարիայի սահմանը Լիկիայի հետ։ Գտնվելով Կարիայի սահմաններում, քաղաքը, այնուամենայնիվ, չի պատկանել կարիական կամ հունական գաղութների թվին։ Նրա բնակչությունը տարբերվել է շրջակա ցեղերից։

Հին հունական առասպելի համաձայն՝ քաղաքը հիմնել է Միլետոսի որդին՝ Կավնոսը, որը փախել է այս շրջան իր քրոջ՝ Բիբլիսի հետ ողբերգական հարաբերությունների պատճառով։ Հնում Միլեթ քաղաքը եղել է կարիական, ինչը վկայում է Կավնոսի՝ Կարիայի բնակչության հետ ունեցած կապի մասին։ Հերոդոտոսը, որ բնակվել է Կարիայում գտնվող Հալիկառնաս քաղաքում, Կավնոսի բնակիչների մասին գրել է (1.172)․

«Ինչ վերաբերում է կավնոսցիներին, ապա նրանք, կարծում եմ, [մայրցամաք...Կարդալ ավելին

Կավնոս (կարի․՝ kbdynš, հուն․՝ Καΰνος, անգլ.՝ Kaunos, Կաունոս), հնագույն քաղաք Կարիայում։ Ներկայում պահպանվում են նրա ավերակները Թուրքիայի Մուղլայի մարզում՝ ժամանակակից Դալյան քաղաքի մերձակայքում։

Քաղաքի մեծ մասը գտնվել է Կալբիս (Calbis) գետի արևմտյան ափին, որը ծառայել է որպես Կարիայի սահմանը Լիկիայի հետ։ Գտնվելով Կարիայի սահմաններում, քաղաքը, այնուամենայնիվ, չի պատկանել կարիական կամ հունական գաղութների թվին։ Նրա բնակչությունը տարբերվել է շրջակա ցեղերից։

Հին հունական առասպելի համաձայն՝ քաղաքը հիմնել է Միլետոսի որդին՝ Կավնոսը, որը փախել է այս շրջան իր քրոջ՝ Բիբլիսի հետ ողբերգական հարաբերությունների պատճառով։ Հնում Միլեթ քաղաքը եղել է կարիական, ինչը վկայում է Կավնոսի՝ Կարիայի բնակչության հետ ունեցած կապի մասին։ Հերոդոտոսը, որ բնակվել է Կարիայում գտնվող Հալիկառնաս քաղաքում, Կավնոսի բնակիչների մասին գրել է (1.172)․

«Ինչ վերաբերում է կավնոսցիներին, ապա նրանք, կարծում եմ, [մայրցամաքի] բնիկներ են, նրանք իրենք, այնուամենայնիվ, իրենց համարում են Կրետեից եկածներ։ Նրանց լեզուն է նման կարիերենին, թե, ընդհակառակը, կարիերենն է նման կավիերենին, ես հաստատ չեմ կարող որոշել։ Սովորույթներով նրանք շատ տարբեր են ոչ միայն կարիացիներից, այլև բոլոր մյուս ժողովուրդներից»։

Կավնոսը դիմադրել է պարսից արքայի հրամանատար Կյուրոս Հարփագուսին, բայց ենթարկվել է մ.թ.ա. 540-ականներին։

Կավնոսը հայտնի քանդակագործ Պրոտոգենեսի ծննդավայրն է։

Photographies by:
Yusuf 1907Yapimi - CC BY-SA 3.0
Statistics: Position
2516
Statistics: Rank
49008

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
372859461Click/tap this sequence: 7478

Google street view

Where can you sleep near Կավնոս ?

Booking.com
487.371 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 4 visits today.