Կասկո Վիեխո (իսպ.՝ Casco Viejo, հայերեն՝ Հին թաղամաս, հայտնի է նաև որպես անտիկ թաղամաս կամ Սան Ֆելիպե), Պանամա քաղաքի պատմական շրջանը։ Կառուցվել և բնակեցվել է 1673 թվականին։ Այն կառուցվել է 1671 թվականին Պանամա քաղաքի բնօրինակ Պանամա Վիեխոյի 1671 թվականի ավերումից հետո, երբ ծովահենները հարձակվեցին քաղաքի վրա։ 1997 թվականից այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պանամա քաղաքը հիմնադրվել է 1519 թվականի օգոստոսի 15-ին և գոյատևել է հարյուր հիսուներկու տարի։ 1671 թվականի հունվարին նահանգապետ Խուան Պերես դե Գուսմանը այն հրդեհել է նախքան ծովահեն Անրի Մորգանի հարձակումն ու թալանը։ 1672 թվականին Անտոնիո Ֆերնանդես դե Կորդոբան նախաձեռնել է նոր քաղաքի կառուցումը, որը հիմնվել է 1673 թվականի հունվարի 21-ին։ Այս քաղաքը կառուցվել է թերակղզում` ամբողջովին առանձնացած ծովով և պատերի պաշտպանական համակարգով[1]։ Այսօր այս վայրը պահպանում է Պանամա ժամանակակից քաղաքի առաջին հաստատություններն ու շենքերը[2]։ Այն հայտնի է որպես «Կասկո վիեխո» (հին քաղաք)[3]։
Տեսարժան վայրեր Մետրոպոլիտեն տաճարը Պանամայի գլխավոր կաթոլիկ եկեղեցին է Պալասիո դե լաս Գարսասը Պանամայի նախագահի և կառավարության նստավայրն է Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի և մենաստան Սան Խոսե եկեղեցի Լա Մերսեդ եկեղեցի Սուրբ Դոմինգո եկեղեցի և մենաստան. Հարթ կամար Հիսուսի միաբանություն եկեղեցի և մենաստան Մունիցիպալ պալատ, թվագրվում է 20-րդ դարի սկիզբ Ազգային պալատ Պանամայի ազգային թատրոն Պանամայի ջրանցքի թանգարան Բոլիվարի պալատ Գոնգորայի տուն Բոլիվարի հրապարակ Էռերայի հրապարակ Ֆրանսիայի հրապարակ Անկախության հրապարակ↑ Castillero Alfredo (2004)։ UNESCO Guides: Panamá la Vieja and Casco Viejo։ UNESCO Publishing։ ISBN 92-3-103923-7 ↑ «Actualícese con La Prensa Web»։ 2014-09-12։ Վերցված է 2017-06-19 ↑ Ciudad de Panamá, cinco siglos de historia. Ediciones Balboa. 2010. ISBN 978-9962-8805-9-2.
Ավելացնել նոր մեկնաբանություն