George Washington Bridge

( Ջորջ Վաշինգտոնի կամուրջ )

Ջորջ Վաշինգտոնի կամուրջը (անգլ.՝ George Washington Bridge) ԱՄՆ-ի ամենամեծ կամուրջներից մեկն է և գտնվում է Նյու Յորքում։ Կամուրջը կառուցված է Հուդզոն գետի վրա, կապում է Նյու Յորքի Մանհեթեն կղզիու հյուսիսային մասը Նյու Ջերսիի Բերգեն շրջանի հետ։ Այն հանդիսանում է I-95 ավտոմայրուղու մի հատվածը, ինչպես նաև US 1 և US 9 մայրուղին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1927 թվականին, կառուցման սկզբնական շրջանում կամրջի անվանումը եղել է անգլ.՝ Hudson River Bridge, որ նշանակում է՝ Կամուրջ Հուդզոն գետի վրա, այնուհետև վերանվանվեց ԱՄՆ առաջին նախագահ, ազգային հերոս Ջորջ Վաշինգտոնի անունով։ Այդ անունն է կրում կամուրջը մինչև այսօր։ 1931-ից մինչև 1937  թվականները կամուրջը հանդիսանում էր ամենամեծ կախովի կամուրջն ամբողջ աշխարհում, մինչև 1937 թվականին կառուցվեց Ոսկե Դարպասներ կամուրջը Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Կամրջի ընդհանուր երկարությունը 1450 մետր է, զույգ երկաթյա սյուների բարձրությունները՝ 184 մետր, կամրջի լայնությունը՝...Կարդալ ավելին

Ջորջ Վաշինգտոնի կամուրջը (անգլ.՝ George Washington Bridge) ԱՄՆ-ի ամենամեծ կամուրջներից մեկն է և գտնվում է Նյու Յորքում։ Կամուրջը կառուցված է Հուդզոն գետի վրա, կապում է Նյու Յորքի Մանհեթեն կղզիու հյուսիսային մասը Նյու Ջերսիի Բերգեն շրջանի հետ։ Այն հանդիսանում է I-95 ավտոմայրուղու մի հատվածը, ինչպես նաև US 1 և US 9 մայրուղին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1927 թվականին, կառուցման սկզբնական շրջանում կամրջի անվանումը եղել է անգլ.՝ Hudson River Bridge, որ նշանակում է՝ Կամուրջ Հուդզոն գետի վրա, այնուհետև վերանվանվեց ԱՄՆ առաջին նախագահ, ազգային հերոս Ջորջ Վաշինգտոնի անունով։ Այդ անունն է կրում կամուրջը մինչև այսօր։ 1931-ից մինչև 1937  թվականները կամուրջը հանդիսանում էր ամենամեծ կախովի կամուրջն ամբողջ աշխարհում, մինչև 1937 թվականին կառուցվեց Ոսկե Դարպասներ կամուրջը Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Կամրջի ընդհանուր երկարությունը 1450 մետր է, զույգ երկաթյա սյուների բարձրությունները՝ 184 մետր, կամրջի լայնությունը՝ 36 մետր։ Ներկայումս կամուրջն իր մեծությամբ աշխարհում գրավում է 14 -րդ տեղը և ԱՄՆ-ում՝ 3 -րդ տեղը։ Նյու Ջերսիից Նյու Յորք գնացող տրանսպորտը վճարովի է, իսկ հետ վերադառնալն՝ անվճար։ 2012 թվականի դեկտեմբերից մարդատար մեքենաներով երթևեկելն արժե 13 դոլար, իսկ բեռնատարների համար՝ 15 դոլար։ Գործում են նաև որոշակի զեղչեր։

Photographies by:
- Public domain
Jim Harper (Pixel23 at English Wikipedia) - CC BY-SA 2.5
Statistics: Position
5240
Statistics: Rank
65344

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
456893712Click/tap this sequence: 8545
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Ջորջ Վաշինգտոնի կամուրջ ?

Booking.com
8.832.601 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 55 visits today.