İçərişəhər

( Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իչարի Շահար

Իչարի Շահարը («Ներքին քաղաք»; ադրբ.՝ İçəri şəhər), ժողովրդի մոտ՝ «Բերդ») Բաքվի կենտրոնում գտնվող հին թաղամաս է և պատմա-ճարտարապետական արգելանոց, քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։ Թաղամասը գտնվում է փոքրիկ բլրի վրա՝ Կասպից ծովի ափի մոտ։ Շրջապատված է բերդապարիսպներով, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետր, իսկ լայնությունը 3,5։ 1977 թվականին Իչարի Շահարը Պատմական Ճարտարապետական Արգելոց է հռչակվել։ 2000 թ.-ին, Կույսի աշտարակի և Շիրվանշահերի ապարանքների հետ միասին, այն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Պատմություն
 
Իչարի Շահարում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվող պաշտամունքի վայր:

Աղբյուրներում նշվում է, որ Իչարի Շահարը կառուցվել է 5-րդ դարում[1][2][3]։ 1952-1957 թվականներին վերականգնվել է Իչարի Շահարի բերդի պատերը [4]։ 1977 թվականին Իչարի Շահարը պատմական և ճարտարապետական կարգավիճակ է ստացել։ 1985 թվականին հայտարարվել է Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոց։ 2005 թվականին փետրվարի 10-ին նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիրն է ստորագրել «Նախարարների Կաբինետի կողքին «Իչարի Շահար» Պետական Պատմա-Ճարտարապետական Արգելոցի Հիմնարկի ստեղծման մասին»[5]։

Սովետական մեծ հանրագիտարան Բաքվի հոդվածը Е. И. Тамм. Энциклопедия туриста. — Большая Российская энциклопедия, 1993. — С. 174. — 607 с. Л. С. Бретеницкий, Б. В. Веймарн. Искусство Азербайджана IV—XVIII веков. — М., 1976. Стр. 64 Ф.A.Ибpaгимoв, O.Ш.Иcмизaдe, H.B.Mинкeвич-Mycтaфaeвa, B.П.Фoмeнкo, P.Д.Axмeдoв. Pacкoпки нa yчacткe II в cтapoм Бaкy. AO 1976 r. M., 1977, c.490-491 Иcмизaдe, Ибparимoв, Фoмeнкo. Иccлeдoвaния cpeднeвeкoвoгo Бaкy, c.486-487.
Photographies by:
Statistics: Position
523
Statistics: Rank
179869

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
934178526Click/tap this sequence: 4926

Google street view

Where can you sleep near Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) ?

Booking.com
487.380 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 6 visits today.