Հսկաների սալարկուղի

Հսկաների սալարկուղի (իռլանդերեն՝ Clochán an Aifir կամ Clochán na bhFómharach), բնության հուշարձան, որը կազմված է իրար միացված բազալտե մոտ 40.000 սյուներից։ Առաջացել է հրաբուխի ժայթքման արդյունքում։ Գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում՝ Բուշմիլզ քաղաքից 3 կմ հյուսիս։ Ճանապարհը, ինչպես նաև Սալարկուղու ծովափ (Causeway Coast) կոչվող մերձափնյա տեղանքը, 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ, իսկ 1987 թվականին Հյուսիսային Իռլանդիայի բնապահպանության դեպարտամենտի կողմից՝ ազգային արգելավայր։ Սյուների գագաթները նման են ցատկահարթակի, որոնք սկսվում են ժայռի հիմքից և կորչում ծովի տակ։ Սյուների մեծամասնությունը վեցանկյուններ են, չնայած որոշ սյուներ ունեն 4, 5, 7, 8 անկյուն։ Ամենաբարձր սյունն ունի 12 մ բարձրություն։

Հսկաների սալարկուղին պատկանում է ազգային ֆոնդին, որը կազմակերպում է զբոսաշրջիկների այցեր և զբաղվում օբյեկտի պահպանությամբ։ Հսկաների սալարկուղին Հյուսիսային Իռլանդիայի ամենաշատ այցելվող վայրերից է։...Կարդալ ավելին

Հսկաների սալարկուղի (իռլանդերեն՝ Clochán an Aifir կամ Clochán na bhFómharach), բնության հուշարձան, որը կազմված է իրար միացված բազալտե մոտ 40.000 սյուներից։ Առաջացել է հրաբուխի ժայթքման արդյունքում։ Գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում՝ Բուշմիլզ քաղաքից 3 կմ հյուսիս։ Ճանապարհը, ինչպես նաև Սալարկուղու ծովափ (Causeway Coast) կոչվող մերձափնյա տեղանքը, 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ, իսկ 1987 թվականին Հյուսիսային Իռլանդիայի բնապահպանության դեպարտամենտի կողմից՝ ազգային արգելավայր։ Սյուների գագաթները նման են ցատկահարթակի, որոնք սկսվում են ժայռի հիմքից և կորչում ծովի տակ։ Սյուների մեծամասնությունը վեցանկյուններ են, չնայած որոշ սյուներ ունեն 4, 5, 7, 8 անկյուն։ Ամենաբարձր սյունն ունի 12 մ բարձրություն։

Հսկաների սալարկուղին պատկանում է ազգային ֆոնդին, որը կազմակերպում է զբոսաշրջիկների այցեր և զբաղվում օբյեկտի պահպանությամբ։ Հսկաների սալարկուղին Հյուսիսային Իռլանդիայի ամենաշատ այցելվող վայրերից է։

Photographies by:
Statistics: Position
3548
Statistics: Rank
98016

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
731458629Click/tap this sequence: 3112
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հսկաների սալարկուղի ?

Booking.com

What can you do near Հսկաների սալարկուղի ?

8.828.615 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.133 visits today.