Országház

( Հունգարիայի խորհրդարանի շենք )

Հունգարիայի խորհրդարանի շենք (հունգ.՝ Országház), Հունգարիայի խորհրդարանի նստավայրը մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբի ափին։ Շենքի ճարտարապետության մեջ միաձուլվել են նեոգոթիկայի (Վեստմինստերյան պալատ) և փարիզյան բոզ-արի (Հոթել դե Վիլ) տարրերը։

Շենքի կառուցումը նախագծվել է Բուդայի և Պեշտի միավորումից հետո՝ 1873 թվականին։ Մրցույթում հաղթել է նեոգոթիկայի ջերմ պաշտպան Իմրե Շտեյնդլի նախագիծը։ Հողատարածքն ընտրվել է Դանուբի արևելյան ափին՝ Բուդապեշտի առաջին երկու հաստատուն կամուրջների՝ Սեչենյիի շղթայակապ կամուրջի և Մարգիտ կամրջի միջև։ Շինարարությունն ընթացել է 1885-1904 թվականներին։ Շտեյնդլի հակառակորդների՝ մրցույթին ներկայացված նախագծերի համաձայն՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Լայոշ Կոշուտի հրապարակում, կառուցվել են Ազգագրական թանգարանը և գյուղատնտեսության նախարարության շենքերը։

Խորհրդարանի շենքը ամենամեծն է Հունգարիայում և առայժմ ամենաբարձրը։ Այն ունի 691 սենյակ, 29 աստիճան և 10 բակ։ Շենքը ծրագրել էին բացել 1896 թվականին՝ հայրենիքի հիմնադրման 1...Կարդալ ավելին

Հունգարիայի խորհրդարանի շենք (հունգ.՝ Országház), Հունգարիայի խորհրդարանի նստավայրը մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբի ափին։ Շենքի ճարտարապետության մեջ միաձուլվել են նեոգոթիկայի (Վեստմինստերյան պալատ) և փարիզյան բոզ-արի (Հոթել դե Վիլ) տարրերը։

Շենքի կառուցումը նախագծվել է Բուդայի և Պեշտի միավորումից հետո՝ 1873 թվականին։ Մրցույթում հաղթել է նեոգոթիկայի ջերմ պաշտպան Իմրե Շտեյնդլի նախագիծը։ Հողատարածքն ընտրվել է Դանուբի արևելյան ափին՝ Բուդապեշտի առաջին երկու հաստատուն կամուրջների՝ Սեչենյիի շղթայակապ կամուրջի և Մարգիտ կամրջի միջև։ Շինարարությունն ընթացել է 1885-1904 թվականներին։ Շտեյնդլի հակառակորդների՝ մրցույթին ներկայացված նախագծերի համաձայն՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Լայոշ Կոշուտի հրապարակում, կառուցվել են Ազգագրական թանգարանը և գյուղատնտեսության նախարարության շենքերը։

Խորհրդարանի շենքը ամենամեծն է Հունգարիայում և առայժմ ամենաբարձրը։ Այն ունի 691 սենյակ, 29 աստիճան և 10 բակ։ Շենքը ծրագրել էին բացել 1896 թվականին՝ հայրենիքի հիմնադրման 1000-ամյակի առթիվ։ Սակայն այդ տարեդարձին հասցրին կառուցել միայն կենտրոնական գմբեթային սրահը։ Կենտրոնական գմբեթի բարձրությունը 27մ է, տրամագիծը՝ 20մ։ Գմբեթի երկու կողմերի թևերում տեղակայված են խորհրդարանի նիստերի սրահները (նախկինուն Հունգարիայի խորհրդարանը երկու պալատ ուներ)։ Ներկայումս երկրորդ սրահը օգտագործվում է խորհրդաժողովների համար։

Շենքի ճակատային մասը զարդարում են Հունգարիայի և Տրանսիլվանիայի կառավարողների արձանները։ Ինտերիերը ճոխ ձևավորված է միջնադարյան ոճով. օգտագործվել են վիտրաժներ, խճանկարային պաննոներ։ Սոցիալիզմի տարիներին շենքի գլուխը զարդարում էր կարմիր աստղը, ինչպես Մոսկովյան կրեմլինը։ Գմբեթային սրահում, որ զարդարված է Հունգարիայի թագավորների 16 արձաններով, 2000 թվականի հունվարի 1-ից պահվում է սուրբ Ստեֆանի թագը։ Ամեն ժամի առաջին քսան րոպեներին թագի մոտ կանգնում է պատվո պահակախումբը՝ պատմական համազգեստով։ Սուրբ Իշտվանի արքայական թիկնոցը պահվում է Հունգարիայի ազգային թանգարանում։

Հունգարիայի խորհրդարանի շենքում կազմակերպվում են էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար։

Photographies by:
Epistola8 - CC BY-SA 4.0
Statistics: Position
667
Statistics: Rank
153596

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
753694812Click/tap this sequence: 9532

Google street view

Where can you sleep near Հունգարիայի խորհրդարանի շենք ?

Booking.com
489.816 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 67 visits today.