Beverly Hills, California

( Բևեռլի Հիլզ )

Բևեռլի Հիլզ (անգլ.՝ Beverly Hills), քաղաք ԱՄՆ-ում, տեղակայված է Լոս Անջելես շրջանի արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգ։

Բևեռլի Հիլզը բոլոր կողմերից շրջափակված է Լոս Անջելես քաղաքով և Լոս Անջելեսի շրջաններ Բել Էյրի և Հոլմբի Հիլզի հետ միասին կազմում է, այսպես կոչված, «Ոսկե Եռանկյուն»։ 2010 թվականին մարդահամարի արդյունքում քաղաքի բնակչությունը կազմում է 34 290 բնակիչ։

Բևեռլի Հիլզը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, այնքան էլ հարուստ քաղաք չէ, ինչպիսին այն ներկայացվում է մասսայական լրատվամիջոցներում։ Լոս Անջելեսում կան շրջաններ, որոնց միջին եկամուտը մեկ բնակչի հաշվարկով, գերակշռում է Բևեռլի Հիլզի բնակիչների միջին վիճակագրական եկամուտը։

Պատմություն

Տարածքը, որտեղ տեղակայված է ժամանակակից Բևեռլի Հիլզը, հայտնի էր իր մեղմ կլիմայով և արգավանդ հողով, որի շնորհիվ այն բնակեցնող Տոնգվա անվանումով հնդկացիական ցեղն այն անվանում էր «Ջրի կուտակում» (իսպ.՝ El Rodeo de las Aguas), համարում էին սուրբ։ Բևեռլի Հիլզը հայտնի էր 1769 թվականից, երբ հայտնագործվում է իսպանացի ճանապարհորդ և Կալիֆոռնիայի առաջին նահանգապետ Գասպար դե Պորտոլայի կողմից։

1838 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետը «El Rodeo de las Aguas»-ը նվիրում է իսպանական զինվորի այրի Մարիա Ռիտա Վալդեզ Վիլային։ Մարիա Ռիտան ժամանակակից Սանսեթ և Ալպին Դրայվ ծառուղիների հատման վայրում կառուցում է հսկայական ագարակ։ Ագարակը ծաղկում է մինչև 1852 թվականը, երբ այն ենթարկվում է հնդկացիների հարձակմանը։ Մարիա Ռիտան ողջ է մնում, սակայն որոշում է վաճառել ագարակը Բենջամին Ուիլսոնին և Հենրի Հենկոկին չորս հազար դոլարի դիմաց։ Նոր սեփականատերերի բախտը չի բերում՝ երաշտը կործանում է բերքը և անասունը։

1868 թվականին, Քաղաքացիական պատերազմից հետո, ագարակը գնում է Էդվարդ Պրոյսը, նպատակ ունենալով այնտեղ կառուցելու ֆերմերական բնակավայր Գերմանիայից գաղթականների համար։ Հերթական երաշտը կործանում է բոլոր նախագծերը։ Հաջորդ սեփականատերերն են հանդիսանում Չառլզ Դինկերը և Հենրի Համմելը։ Դինկերը և Համմելը զբաղվում էին լոբազգիների աճեցմամբ, սակայն նրանց երազանքն էր ստեղծել թեմատիկ այգի, որը նրանք ծրագրում էին անվանել «Մարոկկո»։ Նրանց ծրագիրը հօդս է ցնդում 1888 թվականի ֆինանսական ճգնաժամի ծագման պատճառով։

 
Բևեռլի Հիլզ

1900 թվականին Բարթոն Գրինը մի քանի գործընկերների հետ գնում է ագարակը, հույս ունենալով այնտեղ գտնել նավթ։ Փորելով մի քանի ջրհորներ և չգտնելով ոչ մի կաթիլ նավթ, Գրինը թողնում է այդ գաղափարը։ Նա և նրա կինը հողն անվանում են Բևեռլի Հիլզ, ի պատիվ Բևեռլի Ֆարմսի, Մասսաչուսեթսի նահանգ։ Գրինը վարձում է լանդշաֆտային ճարտարապետ Ուիլբուր Կուկին, ով ստեղծում է հանրահայտ լայն և բլորները շրջանցող Բևեռլի Հիլզի փողոցները՝ Ռոդեո, Կանոն, Կարմելիտա, Էլևադո, Լոմիտաս։ Քաղաքի աճի և զարգացման վրա ազդեցություն է ունենում 1912 թվականին կառուցված «Beverly Hills Hotel» հյուրանոցը։ Հյուրանոցը դառնում է քաղաքի մշակութային կենտրոնը, հանդիսանալով թատրոն, հանդիպման վայր, եկեղեցի և հանրահայտ ռեստորան։

Ամերիկացի դերասաններ Դուգլաս Ֆերբենքսը և Մերի Փիքֆորդը 1919 թվականին տեղափոխվում են Բևեռլի Հիլզ։ Շուտով այնպիսի հոլիվուդյան դերասաններ, ինչպիսին են Գլորիա Սուոնսոնը, Ուիլլ Ռոջերսը, Չառլի Չապլինը, Թոմ Միքսը, Ռոնալդ Կոուլմանը, Ջոն Բերիմորը, Հարրի Կոնը, Ռուդոլֆ Վալենտինոն հետևում են նրանց օրինակին և առանձնատներ են կառուցում Բևեռլի Հիլզում։ Սերգեյ Ռախմանինովը տեղափոխվում է Բևեռլի Հիլզ, Էլմ Դրայվի վրա գտնվող առանձնատուն, որտեղ Ստեյնվենի երկու դաշնամուրների վրա նվագում էր հոլիվուդյան անվանիների հետ և ապրեց մինչև 1943 թվականը։

Այժմ Բևեռլի Հիլզում ապրում են այնպիսի անվանիներ, ինչպիսին են Գոլդի Հոուն, Կուրտ Ռասելը, Սթիվեն Սփիլբերգը, Սիլվեստր Ստալոնեն, Միքի Ռուրկը, Էդի Մերֆին, Միք Ջագերը, Թոնի Կյորտիսը, Ռոման Պոլանսկին, Դեմի Մուրը, Բրյուս Ուիլիսը[1], Քիմ Քարդաշյանը[2], Էշթոն Քաթչերը, Միլա Կունիսը[3] և այլք։

Լոս Անջելեսը մեկ անգամ չէ, որ փորձեր է ձեռնարկել միավորել Բևեռլի Հիլզը։ Առաջին փորձը ձեռնարկվել է 1923 թվականին։ Միավորման համախոհների գլխավոր փաստարկը Բևեռլի Հիլզը մաքուր խմելու ջրով ապահովելու խոստումն էր, պայման, որն անհրաժեշտ է աճող քաղաքի համար։ Սակայն, չնայած դրան, Բևեռլի Հիլզը միավորելու բոլոր փորձերը ձախողվում են։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Բևեռլի Հիլզը շարունակում է զարգանալ որպես քաղաք, որն առաջարկում է կյանքի ճոխ պայմաններ։ «Ոսկե եռանկյունին» Ռոդեո Դրայվի հետ միասին, քաղաքի կենտրոնում, հայտնի է ամբողջ աշխարհում որպես գնումների, հանգստի և զվարճանքի լավագույն վայր։

«Мадонна продает виллу в Беверли-Хиллз»։ Luxlux.net։ 18.05.2012։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին։ Վերցված է 2015-10-05  «Дом Ким Кардашьян в Беверли-Хиллз»։ Tranio.com  «Эштон Кутчер и Мила Кунис купили дом в Беверли Хиллс за $10 млн»։ Homesoverseas.ru։ 15.05.2014 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
573168429Click/tap this sequence: 7597

Google street view

Where can you sleep near Բևեռլի Հիլզ ?

Booking.com
489.916 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 81 visits today.