中国哈尔滨国际冰雪节

( Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն )

Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն (չին.՝ 哈尔滨国际冰雪节, փինյին՝ Hā'ěrbīn Guójì Bīngxuě Jié), սառույցի և ձյան ամենամյա միջազգային փառատոն։ Անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։

Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −38,1 °C։

Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերն...Կարդալ ավելին

Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն (չին.՝ 哈尔滨国际冰雪节, փինյին՝ Hā'ěrbīn Guójì Bīngxuě Jié), սառույցի և ձյան ամենամյա միջազգային փառատոն։ Անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։

Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −38,1 °C։

Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերներ)։ Փառատոնի ժամանակ կազմակերպվող ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկային սպորտը, լողը Սունգարի գետում։

Հարբինի փառատոնը աշխարհում անցկացվող ձյունի ու սառույցի չորս խոշորագույն փառատոններից մեկն է Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացվող ձյան փառատոնի, Կանադաի Քվեբեկ քաղաքում անցկացվող ձմեռային դիմակահանդեսի ու նորվեգական դահուկային փառատոնի հետ միասին։

2007 թվականի փառատոնում կանադական թեման նվիրված է եղել կանադացի բժիշկ Նորման Բետյունին։ Փառատոնի շրջանակներում ստեղծվել է հետագայում Գինեսի ռեկորդների գրքում գրանցված քանդակ, որ ունեցել է 250 մետր երկարություն և 8,5 մետր բարձրություն ու ստեղծվել է ավելի քան 13000 մ3 ձյունից։ Քանդակը կազմված է եղել երկու մասից՝ «Նիագարայի ջրվեժ» և «Բերինգի նեղուցի հատումը» (վերջինս ներկայացրել է Կանադայի բնիկ ժողովուրդների գաղթը)։

Photographies by:
Original uploader was LiYan at zh.wikipedia - CC BY-SA 3.0
Statistics: Position
4244
Statistics: Rank
25525

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
752349861Click/tap this sequence: 7369
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոն ?

Booking.com
491.323 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 10 visits today.