Văn Miếu – Quốc Tử Giám

( Հանոյի Գրականության տաճար )

Հանոյի Գրականության տաճար (վիետ․՝ 文廟), պագոդային համալիր Վիետնամում, երկրի առաջին համալսարանը, համարվել է Հանոյի հարավային միջնաբերդը։

Պատմություն

Գրականության տաճարը հիմնադրվել է 1070 թվականին, Լի դինաստիայի երրորդ կայսեր Լի Թանհանգի կողմից, որը տաճարն ընծայել է չինացի ուսուցիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսին։ 1076 թվականին շինության տարածքում հիմնվել է համալսարան, որտեղ կարող էին սովորել թագաժառանգներն ու մանդարինի որդիները։ Երեխաներին դասավանդել են կոնֆուցիականության հինգ սուրբ գրքերը և դավանական գրքեր։ 1442 թվականից տաճարում յուրաքանչյուր երեք տարի մեկ անցկացվել է դոկտորական դիպլոմներ հանձնելու արարողություն։ Լե Թանհանգի պատվերով, որպես իմաստության խորհրդան, քարերի վրա փորագրվել են այն աշակերտների անունները, որոնք հաջողությամբ են հանձնել քննությունները և արժանացել են դափնեկրի[1]։

117 այդպիսի ցուցակից, որոնք գրվել են 1484-1780 թվականներին, պահպանվել են 82 քարակոթող։ Դրանք գտնվում են տաճարի երրորդ գավիթում։ Այդ գրառումներում նշված են 1304 ազգանուններ, որոնց հիմնական մասը վիետնամական ծագմամբ է։

1802 թվականին Զյա Լոնգ կայսրը համալսարանը տեղափոխել է Խյու՝ նոր մայրաքաղաք։ Տաճարը մի քանի անգամ ավերվածության է ենթարկվել։ 1920 և 1956 թվականներին տաճարում վերականգնողական աշխատանքներ են ընթացել։ 2000 թվականին ավանդական շիննյութերով տաճարն ամբողջովին վերանորոգվել է և ստացել նախնական տեսքը։

Швейер Анна-Валери Древний Вьетнам / редактор. Смирнов Н. М., переводчик Зубков Н. Н.. — М: Вече, 2014. — 400 с. — (Гиды цивилизаций). — ISBN 978-5-9533-3838-7
Photographies by:
The original uploader was Chuoibk at English Wikipedia. - CC BY-SA 3.0
Statistics: Position
5031
Statistics: Rank
70449

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
358492167Click/tap this sequence: 6911
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հանոյի Գրականության տաճար ?

Booking.com
8.846.417 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.903 visits today.