Großglockner-Hochalpenstraße

( Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ )

Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ (գերմ.՝ Großglockner-Hochalpenstraße), լեռնային բարձր տեղանքով անցնող գեղատեսիլ ճանապարհ Ավստրիայի արևմուտքում։ Այն իրար է միացնում Զալցբուրգ և Կարինթիա նահանգները։ Անցնում է Բարձր Թաուեր ազգային պարկով։ Անվանված է Ավստրիայի ամենաբարձր լեռան՝ 3798 մ բարձրություն ունեցող Գրոսգլոկներ լեռան անունով։ Ճանապարհի երկարությունը 48 կմ է։ Այն իրենից ներկայացնում է 36 շրջադարձներից բաղկացած ոլորապտույտ լեռնային ճանապարհ։

Ճանապարհը սկսվում է Ֆուշ-ան-դեր-Գրոսգլոկներշտրասե համայնքից՝ ծովի մակարդակից 805 մ բարձրությունից։ Ավարտվում է Հայլիգենբլուտ համայնքում՝ ծովի մակարդակից 1301 մետր բարձրության վրա։ Ոլորանի առավելագույն բարձրությունը գտնվում է Հոկորում, որը գտնվում է ծովի մակարդակից 2504 մետր բարձրության վրա։ Ճանապարհի առավելագույն թեքությունը 10,2 % է, հյուսիսային միջին թեքությունը՝ 7,1 %, հարավայինը՝ 8,6 %:

Այն հասնում է Ֆրանց Իոսիֆ կայսեր կենտրոն, անցնելով Պաստերցե գեղատեսիլ սառցադաշտով։ Այն հանդիսանում է նաև Գրոս...Կարդալ ավելին

Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ (գերմ.՝ Großglockner-Hochalpenstraße), լեռնային բարձր տեղանքով անցնող գեղատեսիլ ճանապարհ Ավստրիայի արևմուտքում։ Այն իրար է միացնում Զալցբուրգ և Կարինթիա նահանգները։ Անցնում է Բարձր Թաուեր ազգային պարկով։ Անվանված է Ավստրիայի ամենաբարձր լեռան՝ 3798 մ բարձրություն ունեցող Գրոսգլոկներ լեռան անունով։ Ճանապարհի երկարությունը 48 կմ է։ Այն իրենից ներկայացնում է 36 շրջադարձներից բաղկացած ոլորապտույտ լեռնային ճանապարհ։

Ճանապարհը սկսվում է Ֆուշ-ան-դեր-Գրոսգլոկներշտրասե համայնքից՝ ծովի մակարդակից 805 մ բարձրությունից։ Ավարտվում է Հայլիգենբլուտ համայնքում՝ ծովի մակարդակից 1301 մետր բարձրության վրա։ Ոլորանի առավելագույն բարձրությունը գտնվում է Հոկորում, որը գտնվում է ծովի մակարդակից 2504 մետր բարձրության վրա։ Ճանապարհի առավելագույն թեքությունը 10,2 % է, հյուսիսային միջին թեքությունը՝ 7,1 %, հարավայինը՝ 8,6 %:

Այն հասնում է Ֆրանց Իոսիֆ կայսեր կենտրոն, անցնելով Պաստերցե գեղատեսիլ սառցադաշտով։ Այն հանդիսանում է նաև Գրոսգլոկներ լեռ տանող ճանապարհ։ Գործում է վճարովի հիմունքներով։ Ճանապարհների սկզբնամասերում տեղադրված են հսկիչ կետեր, որտեղ այցելուները կարող են կատարել վճարումներ։

2016 թվականի հունվարի 12-ից բարձրլեռնային Գրոսգլոկներ ճանապարհը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածու։

Պատմություն

Երբ 1924 թվականի ավստրիացի փորձագետների խումբը ներկայացրեց Հոկոր տանող ճանապարհի նախագիծը, նրանց առաջարկին թերահավատորեն վերաբերվեցին։ Այն ժամանակ Ավստրիայում, Գերմանիայում և Իտալիայում կար ընդամենը 154.000 մասնավոր ավտոմեքենա, 92.000 մոտոցիկլետ և 2000 կմ ասֆալտապատ ճանապարհ։ Ավստրիան տառապում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տնտեսական կորուստնեից հետևանքով, իր տարածքը յոթ անգամ փոքրացրել էր, կորցրել իր միջազգային շուկաները և տուժում էր քայքայիչ ինֆլիացիայից[1]։

Նույնիսկ մանրախճե 3 մետր լայնությամբ սովորական ճանապարհը բավականին թանկ արժեր երկրի համար։ Ճանապարհի կառուցման խթանը, որը պետք է բացեր ալպիական չբեր հովիտը շարժիչային զբոսաշրջության համար, 1929 թվականին Նյու Յորկի ֆոնդային բորսայում անկում գրանցեց:Այդ աղետը լրջորեն ցնցեց աղքատ Ավստրիային[1]։

Երեք տարիների ընթացքում արտադրությունը 1/4-ով անկումմրանցեց։ Այդ ժամանակ Ավստրիայի կառավարությունը վերածնեց բարձր եռնային ճանապարհի նախագիծը՝ նպատակ ունենալով ապահովել 3200 աշխատատքեղ։ Այդ ժամանակ երկրում ապրում էին 530.000 գործազուրկ։ Նախագիծը վերամշակման ներկայացվեց։ Համաձայն նոր պլանի՝ այն լայնացվեց մինչև 6 մետր և նախատեսված է տարեկան 120.000 այցելուի համար։ Պետույթունը որոեց ճանապարհաշինարարության ծախսերը փակել ճանապարհը վճարովի դարձնելու եղանակով[1]։

1930 թվականի օգոստոսի 30-ին՝ առավոտյան ժամը 09:30-ին, իրականացվեց լեռնազանգվածի առաջին պայթյունը։ Չորս տարի անց Զալցբուրգի նահանգի կառավարության ղեկավարը առաջին անգամ Steyr 100 ավտոմեքենայով անցավ նոր ճանապարհով[1][2]։

Մեկ տարի անց՝ 1935 թվականի օգոստոսի 3-ին Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհը բացվեց և հանձնվեց շահագործման։ Արդեն հաջորդ օրը նորաբաց ճանապարհի վրա անցկացվեցին Grossglockner Races ավտոմոբիլային և մոտոցիկլետային մրցումներ[1][2]։

Ներառյալ երկրորդական մոտեցող ճանապարհների շինարարությունը՝ ճանապարհի արժեքը կազմեց 910 միլիոն ավստրիական շիլլինգ (1990 թվականի հաշվարկներով), ինչը 7 միլիոնով պակաս էր, քան նախօրոք նախատեսվել էր[1]։

Նախօրոք պլանավորված 120 հազար այցելուների փոխարեն 1930 թվականին ճանապարհով անցան 375 հազար այցելու և 98 հազար ավտոմեքենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այցելուների թվաքանակը աճեց և 1952 թվականին հասավ 412 հազարի ու 91 հազար ավտոմեքենայի։ 1962 թվականին 360 հազար ավտոմեքենա և 1.3 միլիոն այցելուներ անցան բարձր լեռնային Գրոսգլոկներ ճանապարհով[1]։

1967 թվականին Felbertauern և 1975 թվականին Tauern ճանապարհների բացումով ոչ միայն գրեթե 15 %-ով նվազեց Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհի ծանրաբեռնվածությունը, այլև ամբողջովին փոխեց ճանապարհի նպատակային ուղղվածությունը՝ լեռնային տրանսալպյան շրջանցող ճանապարհից վերածվելով գեղատեսիլ բնապատկերներով հարուստ զբոսաշրջային ճանապարհի[1]։

Այցելուների թվաքանակի աճը հնարավորություն տվեց փուլային տարբերակով այն մոդեռնիզացնել հասցնելով մինչև 7.5 մետր լայնության և շրջադարձների լայնությունը նախկին 10-ի փոխարեն 15 մետր, ինչպես նաև նախկին 800 կայանատեղի փոխարեն ստեղծել 4000 կայանատեղի։ Ճանապարհի տարեկան ուղևորահոսքը աճեց մինչև 350 հազար ավտոմեքենայի[1]։

↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ HISTORY անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Euro Silver անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Photographies by:
Friedrich Fröbel - CC BY-SA 3.0
Statistics: Position
3412
Statistics: Rank
33693

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
827451369Click/tap this sequence: 8361

Google street view

Where can you sleep near Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ ?

Booking.com
489.952 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 1 visits today.