Ղրիմյան կամուրջ
Ղրիմյան կամուրջ (ռուս.՝ Крымский мост), ավտոմոբիլային և երկաթուղային զուգահեռ ուղիներով տրանսպորտային անցում Կերչի նեղուցով, որն անցնում է Տուզլա կղզով և Տուզլայի ցամաքալեզվակով, Կերչի թերակղզին միացնում է Թամանի թերակղզուն։ Եվրոպայի ամենաերկար կամուրջներից մեկն է (հաճախ համարվում է ամենաերկարը)։ Դե ֆակտո ամենաերկար կամուրջն է Ռուսաստանում։ Կամուրջը հանդիսանում է դաշնային նշանակության А-290 ճանապարհի մի մասը (Կերչ - Նովոսիբիրսկ)։ Ղրիմում կամուրջը միանում է P-260 ճանապարհին (Կերչ - Սիմֆերոպոլ - Սևաստոպոլ)։
Կամրջի շինարարությունը սկսել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատացումից հետո։ Մինչև 3,5 տոննա քաշով մեքենաների համար նախատեսված ճանապարհը բացվել է 2018 թվականի մայիսի 16-ին։ Բեռնատար մեքենաների ուղին նախատեսված է բացել 2018 թվականի հոկտեմբերին։ Երկաթուղային կամուրջը կառուցման փուլում է և բացումը նախատեսված է 2019 թվականի դեկտեմբերին 23.12.2019-ին մեկնեց առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգից Սևաստոպոլ...Կարդալ ավելին
Ղրիմյան կամուրջ (ռուս.՝ Крымский мост), ավտոմոբիլային և երկաթուղային զուգահեռ ուղիներով տրանսպորտային անցում Կերչի նեղուցով, որն անցնում է Տուզլա կղզով և Տուզլայի ցամաքալեզվակով, Կերչի թերակղզին միացնում է Թամանի թերակղզուն։ Եվրոպայի ամենաերկար կամուրջներից մեկն է (հաճախ համարվում է ամենաերկարը)։ Դե ֆակտո ամենաերկար կամուրջն է Ռուսաստանում։ Կամուրջը հանդիսանում է դաշնային նշանակության А-290 ճանապարհի մի մասը (Կերչ - Նովոսիբիրսկ)։ Ղրիմում կամուրջը միանում է P-260 ճանապարհին (Կերչ - Սիմֆերոպոլ - Սևաստոպոլ)։
Կամրջի շինարարությունը սկսել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատացումից հետո։ Մինչև 3,5 տոննա քաշով մեքենաների համար նախատեսված ճանապարհը բացվել է 2018 թվականի մայիսի 16-ին։ Բեռնատար մեքենաների ուղին նախատեսված է բացել 2018 թվականի հոկտեմբերին։ Երկաթուղային կամուրջը կառուցման փուլում է և բացումը նախատեսված է 2019 թվականի դեկտեմբերին 23.12.2019-ին մեկնեց առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգից Սևաստոպոլ ։
Ավելացնել նոր մեկնաբանություն