Frauenkirche (München)

( Ֆրաուենկիրխե (Մյունխեն) )

Ֆրաուենկիրխե (գերմ.՝ Frauenkirche), պաշտոնական անվանումը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար (գերմ.՝ Der Dom zu Unserer Lieben Frau), Մյունխենի ամենաբարձր տաճարն ու շինությունը։ Դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Ֆրաուենկիրխեն Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։

Շինության երկարությունը 109 մ է, լայնությունը` 40 մ, ծավալը` 200.000 մ³:

Պատմություն
 
Տաճարի ինտերիերը մուտքի կողմից. տեսանելի է միայն մեկ պատուհան
 
«Սատանայի ոտնահետքը»

Գոթիկայի ոճով շինության կառուցումը սկսվել է 1469 թվականին ևավարտվել 1526 թվականին[1]։

Տաճարը տեղավորում էր 20.000 մարդ այն դեպքում, երբ տաճարի կառուցման պահին Մյունխենի բնակչությունը 13.000 մարդ էր։ Ներկայումս տաճարում տեղադրված նստարաններին կարող է նստել մոտ 4.000 մարդ։

Սակայն ներսից տաճարը չի թողնում հսկայական շենքի տպավորություն, քանի որ տանիքը պահող 22 սյուներն ավելի փոքր շինության պատրանք են ստեղծում։

Տաճարի բարձրությունը 100 մ է։ 2004 թվականին անցկացրած հանրաքվեի համաձայն` Մյունխենում ժամանակավորապես արգելվել է կառուցել շինություններ, որոնք կգերազանցեն Ֆրաունկիրխեի բարձրությունը, այսինքն` 100 մ-ը։

Տաճարի հետ կապված են բազմաթիվ լեգենդներ։ Դրանցից մեկի համաձայն` տաճարի ճարտարապետը գործարք է կնքել սատանայի հետ, որպեսզի նա չխանգարի տաճարի շինարարությանը։ Ճարտարապետը սատանային խոստացել էր տաճարում պատուհաններ չկառուցել։ Իսկապես, մի դիտանկյունից նայելիս սյուներն այնպես են թաքցնում լուսամուտների բացվածքները, որ լուսամուտներն ընդհանրապես չեն երևում։ Լեգենդի համաձայն` տաճարում առկա է «սատանայի հետքը»` տղամարդու կոշիկի դաջվածքը սալիկներից մեկին։

Տաճարը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակից` Մարիենպլացից ոչ հեռու։

"Cathedral to our lady". Munich-info. 2007. Retrieved 21 December 2010.
Photographies by:
Statistics: Position
4051
Statistics: Rank
27567

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
936785142Click/tap this sequence: 6321

Google street view

Videos

Where can you sleep near Ֆրաուենկիրխե (Մյունխեն) ?

Booking.com
490.431 visits in total, 9.202 Points of interest, 404 Destinations, 1 visits today.