Falles

( Ֆայաս (Վալենսիա) )

Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ ի...Կարդալ ավելին

Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում։

Ֆայաս եզրույթը վերաբերում է ինչպես տոնակատարություններին, այնպես էլ տոնակատարության ժամանակ այրելու համար պատրաստված հուշարձաններին։ Վալենսիայի համայնքի մի քանի քաղաքներում կան նմանատիպ տոներ, որոնք ներշնչված են յուրօրինակ Վալենսիական Ֆայասի (Falles de València) տոնակատարությամբ։

2016 թվականի նոյեմբերի 30-ին Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ։

Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր (Casal faller), որը գործում է ողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ, երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար, որպես կանոն, տարածաշրջանի առանձնահատուկ հայտնի ուտեստի` պայեյայի համտեսմամբ։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում է։ Կասալ Ֆայերը նաև հայտնի է որպես Ֆայասի հանձնաժողով (comissió fallera):

Պատմություն Ծագում

Ֆայա տոնի ծագման մասին կան տարբեր տեսակետներ։ Ըստ տեսակետներից մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն ազատվելով իրենց կոտրված իրերից և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում՝ այրում էին դրանք, որպեսզի տոնեն գարնանային գիշերահավասարը։ Վալիացի հյուսները օգտագործում էին ավանդական լապտերներ` «պարոտ» կոչվող (parots) փայտե տախտակներ, որոնցից կախում էին իրենց մոմերը ձմռան ընթացքում, քանի որ դրանք անհրաժեշտ էին աշխատանքի լուսավորման համար։ Գարնան գալուն պես, երբ մութ ժամերին աշխատելու անհրաժեշտություն այլևս չկար, դրանք արդեն պետք չէին լինում, այդ պատճառով դրանք այրում էին։ Յուրաքանչյուր արհեստավոր իր դռան առաջ խառույկ էր անում[1]։ Ժամանակի ընթացքում, և Եկեղեցու միջամտությամբ, պարոթները այրելու ամսաթիվը համընկացվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության հետ[2]։ Բոլոր արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները, թաղամասի մարդիկ բերում էին իրենց հին կահույքը և տարբեր անպետք իրեր և նետում էին խարույկի մեջ։

Զարգացում

Այս ավանդույթը շարունակական զարգացում է ունեցել։ Պարոտին ձեռքեր և ոտքեր էին ամրացնում, զգեստներով ձևավորում էին, որպեսզի այն մարդու տեսք ստանար, գլխարկ, զարդեր էին դնում` հաճախ որոշ առանձնահատկություններ ավելացնելու միջոցով շրջապատի մարդկանցից ինչ-որ հայտնի մեկին նմանեցնելով։ Այդ նյութերը հավաքելու համար երեխաները գնում էին տնից տուն, խնդրելով հին գորգ (una estoreta velleta) պարոտը լրացնելու համար։ Սա հայտնի երգի է վերածվել, որ երեխաները երգում էին ամեն տեսակի հին դյուրավառ կահույք և սպասք հավաքելիս, որոնք պետք է այրեին խարույկի վրա պարոտի հետ միասին։ Այդ պարոտները առաջին Նինոտներն (տիկնիկի նման ֆիգուրներ) էին։ Տարին տարվա վրա այդ տիկնիկներն ավելի ու ավելի բազմազան և գունեղ են դարձել, իսկ ինչ-որ պահից սկսած դրանք հումորային են դարձել, ծաղրելով ամենաարդիական թեմաները, որոնք այդ պահին հուզում էին տեղի բնակչությանը։ Տարիների ընթացքում տարբեր թաղամասերում մարդիկ ձեռնամուխ են եղել Ֆայասների շինարարության կազմակերպմանը, արդյունքում ստեղծելով, որպես կանոն, ներկային Նինոտներին բնորոշ բարդ կառույցներ, այդ թվում նրանց ֆիգուրների վարիացիաներ։

Մինչև 20-րդ դարի սկիզբը Ֆայաները բարձր տուփեր էին` կտավից հագուստով երեք կամ չորս մոմե տիկնիկներով։ Դա փոխվեց, երբ ստեղծողները սկսեցին ստվարաթուղթ օգտագործել։ Ֆայաների պատրաստումը շարունակում է զարգանալ մեր ժամանակներում, երբ շատ մեծ նմուշները պատրաստվում են պոլիստիրենից և փափուկ խցանից, որոնք հեշտությամբ ենթարկվում են տաք կաղապարման։ Այդ մեթոդները թույլ են տալիս մինչև 30 մետր բարձրությամբ Ֆայաներ ստեղծել։

Որպես հեթանոսական տոն

Հեթանոսական այս փառատոնը նման է Սուրբ Հովհաննեսի կրակներ տոնին, որը նշվում է Ալիկանտե մարզում, այն առումով, որ երկուսն էլ ծնունդ են առել լատինական ցեղերի` գարունը հրդեհներով լուսավորելով ողջունելու սովորությունից։ Վալենսիայում այդ հնագույն ավանդույթը հանգեցրել է ձմռան ընթացքում կուտակված թափոնների հրկիզման, մասնավորապես փայտանյութի այրելուն, Սուրբ Հովսեփի տոնի ժամանակ։ Հաշվի առնելով վալենսիացիների հայտնի հումորային բնույթը, բնական է, որ մարդիկ սկսել են այրել այն ֆիգուրները, որոնք պատկերում են նախորդ տարվա մարդկանց ու իրադարձությունները։ 

Այրումը խորհրդանշել է ստրկական կյանքից ազատագրումը, իսկ հետագայում այդ ժամանակաշրջանի հիշատակին է նվիրվել, կամ ներկայացրել է երևույթների և մարդկանց նկատմամբ հումորային և հաճախ քննադատական վերաբերմունքը։ Փառատոնը, այսպիսով, ձեռք է բերել ավելի երգիծական և հեգնական բնույթ, և փայտե թափոնները աստիճանաբար վերածվել են ավելի բարդ «հուշարձանների», որոնք նախապես մանրակրկիտ մշակվել և գծագրվել են` շատ դեպքերում դառնալով արվեստի իսկսկան նմուշներ։

Քննադատություն և արգելքներ

20-րդ դարի սկզբում, և հատկապես Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հուշարձաններն ավելի ու ավելի հակակղերական բնույթ են ձեռք բերել և հաճախ ներկայացրել են տեղական կամ ազգային կառավարությունների նկատմամբ խիստ քննադատական վերաբերմունքը[3], որոնք շատ անգամներ փորձել են արգելել Ֆայասները, բայց ապարդյուն։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետության ժամանակ տոնը կորցրել է իր երգիծական բնույթի մեծ մասը՝ կառավարական գրաքննության պատճառով, բայց հուշարձանները հանրային կարծիքի այն քիչ թվով կտրուկ արտահայտություններից էին, որոնք թույլատրվեցին այն ժամանակ և նրանք ազատ կարող էին պատրաստվել Վալենսիայում։ Այդ ընթացքում շատ կրոնական սովորույթներ ընդունվեցին, ինչպիսիք էին Լքվածների Տիրամորը (Mare de Déu dels Desamparats) ծաղիկների նվիրաբերումը, որոնք այսօր փառատոնի անբաժանելի մասն են կազմում, թեև կապ չունեն փառատոնի բուն նպատակի հետ, և որոշ չափով հակասում են փառատոնի ոգուն։

Ժողովրդավարության վերականգնումից և կառավարական գրաքննությանը վերջ դնելուց հետո կրկին հայտնվեցին քննադատական Ֆայաները և դրանց հետ նաև անպարկեշտ երգիծական բնույթ ունեցողները։ Չնայած խոսքի ազատության հաստատումից երեսուն տարի անցել է, բայց Ֆայասների աշխարհընկալումը կարելի է ասել, դեռևս կարող է լինել պահպանողական,  հաճախ սեռական բնույթի և կարող է ներառել Վալենսիայի քաղաքականության հակաբարոյական որոշ կողմեր։ Դա երբեմն հանգեցրել է որոշ մշակութային քննադատների, բնապահպանների և առաջադեմ գործիչների քննադատությանը։ Այնուամենայնիվ կան տարբեր գաղափարախոսությունների և խմբավորումների կողմնակիցներ, և նրանք տարբեր կերպ են մեկնաբանում տոնակատարության ոգին։ Թեև վերջին նախաձեռնությունները, ինչպիսիք են Վալենսիական հանդբոլի առաջնությունը (Pilota valenciana), գրական մրցույթներ և այլ միջոցառումներ ընդլայնել են տոնի մշակութային ինքնարտահայտումը, այնուամենայնիվ քաղաքը դեռևս ընդգրկում է այնպիսի հին ավանդույթներ, որոնք ընդգծում են իր յուրահատուկ նույնականությունը[4]։

, ISBN 978-1-134-78858-3։ , ISBN 978-1-4684-8753-4։ La Valencia de los años 30: entre el paraíso y el infierno։ Carena Editors, S.l.։ 1999։ էջ 207։ ISBN 978-84-87398-35-3  "Villarroya 1992, p. 13
Photographies by:
Sumolari - CC BY-SA 4.0
Xavier Serra - CC BY-SA 4.0
Statistics: Position
1494
Statistics: Rank
84321

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
834592716Click/tap this sequence: 8461

Google street view

Where can you sleep near Ֆայաս (Վալենսիա) ?

Booking.com
487.407 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 33 visits today.