500米口径球面射电望远镜

( FAST ռադիոաստղադիտակ )

Հինգ հարյուր մետր ատրամագծով ռադիոաստղադիտակ (չինարեն՝ 五百米口径球面射电望远镜), տեղակայված է Չինաստանի հարավարևմտյան մասում` Գույչժոուի մարզում։ Շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին, ավարտին կհասցվի 2016 թվականի սեպտեմբերին, ունենալով 196.000 մ², 500 մ տրամագիծ` կդառնա ամենամեծն աշխարհում։ Այն տեղադրված խորության մեջ՝ փոս ընկած տեղում, ինչն էլ գումարվելով աստղադիտակի մեծ չափերին՝ գործնականում անհնար է դարձնում դրա տեղաշարժը, սակայն մակերևույթի ձևը, ինչպես նաև անտենայի հիմքը, որտեղ կենտրոնացվում են ռադիոալիքները, ենթակա են փոփոխման։ Ռադիոաստղադիտակն ունի մեծապես ընդլայնված հնարավորություններ, որոնք մինչ այս կիրառություն չեն ունեցել այլ սարքերի դեպքում, այն երեք անգամ մեծացնում է տիեզերքի խորքերը ներթափանցելու և մանրամասնորեն ուսումնասիրելու հնարավորությունները, կարող է հետազոտել երկինքը տասն անգամ ավելի արագ, քան Արեսիբոյի աստղադիտակը (Պուերտո Ռիկո), որն այս պահին լավագույններից մեկն է աշխարհում։ Ռադիոաստղադիտակի հիմնական գործառույթների մեջ է մտնում հայտնի...Կարդալ ավելին

Հինգ հարյուր մետր ատրամագծով ռադիոաստղադիտակ (չինարեն՝ 五百米口径球面射电望远镜), տեղակայված է Չինաստանի հարավարևմտյան մասում` Գույչժոուի մարզում։ Շինարարությունը սկսվել է 2011 թվականի մարտին, ավարտին կհասցվի 2016 թվականի սեպտեմբերին, ունենալով 196.000 մ², 500 մ տրամագիծ` կդառնա ամենամեծն աշխարհում։ Այն տեղադրված խորության մեջ՝ փոս ընկած տեղում, ինչն էլ գումարվելով աստղադիտակի մեծ չափերին՝ գործնականում անհնար է դարձնում դրա տեղաշարժը, սակայն մակերևույթի ձևը, ինչպես նաև անտենայի հիմքը, որտեղ կենտրոնացվում են ռադիոալիքները, ենթակա են փոփոխման։ Ռադիոաստղադիտակն ունի մեծապես ընդլայնված հնարավորություններ, որոնք մինչ այս կիրառություն չեն ունեցել այլ սարքերի դեպքում, այն երեք անգամ մեծացնում է տիեզերքի խորքերը ներթափանցելու և մանրամասնորեն ուսումնասիրելու հնարավորությունները, կարող է հետազոտել երկինքը տասն անգամ ավելի արագ, քան Արեսիբոյի աստղադիտակը (Պուերտո Ռիկո), որն այս պահին լավագույններից մեկն է աշխարհում։ Ռադիոաստղադիտակի հիմնական գործառույթների մեջ է մտնում հայտնի պուլսարների (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ) թվերի եռապատկումը 2000-ից 6000, և այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումն ու հայտնաբերումը մինչև 1000 լուսային տարի հեռավորության վրա, նոր սարքավորմամբ նաև հնարավոր է դառնում նոր աստղերի հայտնաբերումն ու դրանց վերաբերյալ տեղեկույթի ստացումը։ Ռադիոաստղադիտակը վերջինն է նոր ստեղծված հսկայական աստտղադիտակների այժմյան շարքի մեջ, որwnq կառուցվել են ամբողջ աշխարհում 21-րդ դարի սկզբին՝ սկզբնավորելով աստղագիտական նվաճումների նոր դարաշրջանը։

Photographies by:
Absolute Cosmos - CC BY 3.0
Statistics: Position
5193
Statistics: Rank
18378

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
938156742Click/tap this sequence: 8428
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near FAST ռադիոաստղադիտակ ?

Booking.com
491.661 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 134 visits today.