Étretat
( Էտրետա )Էտրետա (ֆր.՝ Étretat), քաղաք Ֆրանսիայի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ունի շուրջ 1640 բնակիչ։ Քաղաքի անվանումը սկանդինավյան ծագում ունի և թարգմանաբար նշանակում է արմատներ։
Էտրետան գտնվում է Լա Մանշի ափին և հայտնի է իր բնական կամարներով և ափամերձ գեղատեսիլ ժայռերով։ Այն համարվում է Ֆրանսիայի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը։ Վերոհիշյալ ժայռերը կազմությամբ կավճային են, դրանցից երեքը բնական կամարներ ունեն, իսկ մեկը, որին Ասեղ անվանումն են տվել, սրածայր է և ծովի մակերևույթից բարձրանում է մոտավորապես յոթանասուն մետր։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է իննսուն մետրի։ Այդ ժայռերն ու դրանց առընթեր առողջարան-լողափը գրավել են այնպիսի նկարիչների, ինչպես՝ Գուստավ Կուրբեն, Կլոդ Մոնեն, Էժեն Բուդենը, ովքեր այստեղ ստեղծել են իրենց հանրահայտ բնանկարների մի մասը։ Ի դեպ, նրանց կերպարները հանդես են բերված Մորիս Լեբլանի «Տափակ ասեղ» վեպում (1909 թ.) և Լյուկ Բեսոնի «Լյուսի» կինոնկարում (2014 թ.):
Էտրետան հայտնի է նաև գոլֆի ակումբով, որը գտնվում ...Կարդալ ավելին
Էտրետա (ֆր.՝ Étretat), քաղաք Ֆրանսիայի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ունի շուրջ 1640 բնակիչ։ Քաղաքի անվանումը սկանդինավյան ծագում ունի և թարգմանաբար նշանակում է արմատներ։
Էտրետան գտնվում է Լա Մանշի ափին և հայտնի է իր բնական կամարներով և ափամերձ գեղատեսիլ ժայռերով։ Այն համարվում է Ֆրանսիայի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը։ Վերոհիշյալ ժայռերը կազմությամբ կավճային են, դրանցից երեքը բնական կամարներ ունեն, իսկ մեկը, որին Ասեղ անվանումն են տվել, սրածայր է և ծովի մակերևույթից բարձրանում է մոտավորապես յոթանասուն մետր։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է իննսուն մետրի։ Այդ ժայռերն ու դրանց առընթեր առողջարան-լողափը գրավել են այնպիսի նկարիչների, ինչպես՝ Գուստավ Կուրբեն, Կլոդ Մոնեն, Էժեն Բուդենը, ովքեր այստեղ ստեղծել են իրենց հանրահայտ բնանկարների մի մասը։ Ի դեպ, նրանց կերպարները հանդես են բերված Մորիս Լեբլանի «Տափակ ասեղ» վեպում (1909 թ.) և Լյուկ Բեսոնի «Լյուսի» կինոնկարում (2014 թ.):
Էտրետան հայտնի է նաև գոլֆի ակումբով, որը գտնվում է հենց ծովի ափին.:
Էտրետայում է գտնվում Մորիս Լեբլանի տուն-թանգարանը։ Այս քաղաքում է էկրանավորվել Ժորժ Սիմենոնի «Մեգրեն և ծեր տիկինը» վեպը։ Ֆիլմը նկարահանվել է 1974 թվականին, ԽՍՍՀ պետհեռուստաընկերության կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Բորիս Տենինը։
Ավելացնել նոր մեկնաբանություն