Эрмитаж

( Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ) )

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ, կերպարվեստի  և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։  Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764 թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց և Պետերբուրգ բերվեց 225 կտավ, որ վրձնել էին հոլանդական և ֆլամանդական նկարիչները։ Դրանք տեղավորվեցին Ձմեռային պալատում՝ թագուհու ստեղծածպատկերասրահում, որը հետագայում կոչվեց Էրմիտաժ։ Էրմիտաժի գլխավոր շենքը կառուցվել է 1754-1762 թվականներին։ Երբ ցուցանմուշները ավելացան, կառուցվեցին նորանոր շենքեր։

1852 թվականից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն ցուցանմուշ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար,...Կարդալ ավելին

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ, կերպարվեստի  և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։  Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764 թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց և Պետերբուրգ բերվեց 225 կտավ, որ վրձնել էին հոլանդական և ֆլամանդական նկարիչները։ Դրանք տեղավորվեցին Ձմեռային պալատում՝ թագուհու ստեղծածպատկերասրահում, որը հետագայում կոչվեց Էրմիտաժ։ Էրմիտաժի գլխավոր շենքը կառուցվել է 1754-1762 թվականներին։ Երբ ցուցանմուշները ավելացան, կառուցվեցին նորանոր շենքեր։

1852 թվականից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն ցուցանմուշ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար, 12 հազար քանդակ, 600 հազար հնագիտական հուշարձաններ, մեկ միլիոնից ավելի դրամներ ու մեդալիոններ, կիրառական արվեստի 220 հազար գործեր։ Դրանցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Այստեղ կան Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի, Ռեմբրանտի, Էտյեն Վալկոնեի, Միքելանջելոյի և այլ հանճարների գլուխգործոցներ։

1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին։ Նրա անվան հետ է կապված 1941 թ. ցուցանմուշների էվակուացումը և պահպանումը։ Էրմիտաժն ունի նաև հայ մշակույթի հարուստ հավաքածու Ուրարտուից մինչև մեր օրերը։ Էրմիտաժն ունի իր թատրոնը, գրքային ֆոնդը, որ հասնում է կես միլիոնի։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է ցուցանմուշներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Photographies by:
Florstein (Telegram:WikiPhoto.Space) - CC BY-SA 4.0
Statistics: Position
812
Statistics: Rank
240956

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
247681395Click/tap this sequence: 1752
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ) ?

Booking.com

What can you do near Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ) ?

8.775.411 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 6.875 visits today.