Context of Պապուա Նոր Գվինեա

Պապուա Նոր Գվինեա, պետություն Օվկիանիայում։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան հատվածը, Բիսմարկի կղզիները, Սողոմոնյան կղզիների հյուսիսային հատվածը և այլ կղզային տարածքներ։ Մակերեսը կազմում է 462 840 կմ², իսկ բնակչությանը թիվը 2009 թվականին՝ 6 մլն։ Մայրաքաղաքաը Պորտ Մորսբին է։ Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրին, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ։ Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000-4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4 506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով։ Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են։ Աճում է ավելի քան 20 հազար բուսատեսակ, ո...Կարդալ ավելին

Պապուա Նոր Գվինեա, պետություն Օվկիանիայում։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան հատվածը, Բիսմարկի կղզիները, Սողոմոնյան կղզիների հյուսիսային հատվածը և այլ կղզային տարածքներ։ Մակերեսը կազմում է 462 840 կմ², իսկ բնակչությանը թիվը 2009 թվականին՝ 6 մլն։ Մայրաքաղաքաը Պորտ Մորսբին է։ Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրին, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ։ Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000-4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4 506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով։ Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են։ Աճում է ավելի քան 20 հազար բուսատեսակ, որոնց մեծ մասը բնաշխարհիկ է։ Տարածված են մշտադալար անտառները, լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականութունը։ Կենդանիներից կան գորշուկ, ծառի ագեվազ և կուսկուս պարկավորներ, օձեր, մողեսներ, ջրերում՝ կոկորդիլոս, կրիա։ Բազմաթիվ ու բազմատեսակ են թռչունները (կազուարներ, դրախտահավեր և այլն)։

Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասը՝ Պապուան, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, իսկ հյուսիսարևելյան մասը զավթել է Գերմանիան։ 20-րդ դարի սկզբից Նոր Գվինեան պատկանել է Ավստրալիային։ 1949 թվականին Պապուան և Նոր Գվինեան վարչականորեն միավորվել են։ Երկիրն անկախ է հռչակվել 1975 թվականի սեպտեմբերի 16-ին։ Երկրի հիմնական բնակիչները պապուասներն ու մելանեզացիներն են, որոնք խոսում են ավելի քան 7 0 լեզվով ու բարբառով։ Խոշոր քաղաքներն են՝ Պորտ Մորսբին, Լաեն, Մադանգը։

Where can you sleep near Պապուա Նոր Գվինեա ?

Booking.com
487.349 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 34 visits today.