Context of Հայաստան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

Հայաստան ( արտասանություն), պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրան Իսլամական Հանրապետությանը, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը։

«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմությ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

Հայաստան ( արտասանություն), պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրան Իսլամական Հանրապետությանը, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը։

«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթում է Ասորեստանի բռնատար տիրակալ Բելին և անկախություն նվաճում։

Հայալեզու ցեղերը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում ապրել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից։ Արամե արքայի ջանքերով մ․թ․ա․ 860 թվականին հիմնադրվում է Վանի թագավորությունը, որի գոյության ժամանակահատվածում էլ՝ մ․թ․ա․ 782 թվականին, Արգիշտի Ա թագավորը հիմնադրում է Հայաստանի մերօրյա քաղաքամայր Երևանը։ Մ․թ․ա․ 1-ին դարում՝ Տիգրան Բ Մեծի կառավարման տարիներին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին՝ ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ 4-րդ դարում՝ 301 թվականին, Հայաստանը դառնում է առաջին պետությունն աշխարհում, որն ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ 5-րդ դարում, Հայաստանը բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 9-րդ դարում Բագրատունիները վճռական պայքար մղելով արաբ զավթարարների դեմ, վերականգնում են հայկական անկախ թագավորությունը, որը, սակայն, անկում է ապրում 1045-ին՝ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին գոյություն է ունենում Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

16-19-րդ դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում է Օսմանյան և Պարսկական տերությունների իշխանության տակ։ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը անցնում է Ռուսական կայսրությանը, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակում է մնալ Օսմանյան կառավարման ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի ցեղասպանությունը, որի արդյունքում 1915–1923 թվականներին զանգվածային տեղահանության և բնաջնջման է ենթարկվում Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո Հայաստանը հռչակում է իրեն անկախ պետություն. հիմնվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ, որն էլ իր հերթին, 1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային Միության չորս հիմնադիր անդամներից մեկը։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ թվում Հայկական ԽՍՀ-ն, դառնում են խորհրդային հանրապետություններ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը հիմնվում է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39%-ը կողմ են քվեարկում ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։

Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։

Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքվեների արդյունքում։

Հայաստանը ՄԱԿ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և ավելի քան 40 այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը։

More about Հայաստան

Basic information
  • Currency Հայկական դրամ
  • Native name Հայաստան
  • Calling code +374
  • Internet domain .am
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 5.35
Population, Area & Driving side
  • Population 2930450
  • Տարածք 29743
  • Driving side right

Phrasebook

Ներեցեք
Ներեցեք
Որտեղ է զուգարանը?
Որտեղ է զուգարանը?
Ուրախ եմ ծանոթանալու համար
Ուրախ եմ ծանոթանալու համար
Ջուր
Ջուր
Սնունդ
Սնունդ
Տղամարդիկ
Տղամարդիկ
Փակված է
Փակված է
Քաշեք
Քաշեք
Օգնություն!
Օգնություն!

Where can you sleep near Հայաստան ?

Booking.com
8.845.674 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.160 visits today.