Krzywy Las (pomnik przyrody)

( Ծռված անտառ )

Ծռված անտառ (լեհերեն՝ Krzywy Las), բնության հուշարձան Լեհաստանի Հանրապետության Արևմտապոմերյան վոևոդության Գրիֆինոյի շրջանում, Նովե Չառնովո գյուղի և Դոլնա Օդրա էլեկտրակայանի աշխատողների ավանի մերձակայքում։ Զբաղեցնում է 1,7 հեկտար տարածք։ Այդ անտառով է անցնում Շչեցին Կլյուչից Մեշկովիցե տանող զբոսաշրջային կարմիր երթուղի-արահետը։

Անվանումն առաջացել է անտառի մի հատվածում աճող, սովորական տեսակի, սակայն ինչ-որ պատճառով միանման ծռված շուրջ 100 սոճիների կապակցությամբ։ Այդ ծառերը գետնից 20 սանտիմետր բարձրության վրա ծռված են մոտավորապես 90 աստիճանի տակ, և ծռվածքը որոշ դեպքերում հասնում է մինչև 3 մետր բարձրության։ Ծառերի ամբողջական բարձրությունը 11–12 մետր է։ Դրանք տնկվել են 20-րդ դարի 30-ական թվականներին, ամենայն հավանականությամբ՝ 1934-ին):

Ուսումնասիրողները տարբեր վարկածներ են առաջ քաշել ծառերի միատեսակ ծռվածությունը բացատրելու համար։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ծառերը տնկած մարդկանց նպատակադրված գործողությունների արդյունք է դա։ Վերջիններս ծառերին այդպիսի տեսք ...Կարդալ ավելին

Ծռված անտառ (լեհերեն՝ Krzywy Las), բնության հուշարձան Լեհաստանի Հանրապետության Արևմտապոմերյան վոևոդության Գրիֆինոյի շրջանում, Նովե Չառնովո գյուղի և Դոլնա Օդրա էլեկտրակայանի աշխատողների ավանի մերձակայքում։ Զբաղեցնում է 1,7 հեկտար տարածք։ Այդ անտառով է անցնում Շչեցին Կլյուչից Մեշկովիցե տանող զբոսաշրջային կարմիր երթուղի-արահետը։

Անվանումն առաջացել է անտառի մի հատվածում աճող, սովորական տեսակի, սակայն ինչ-որ պատճառով միանման ծռված շուրջ 100 սոճիների կապակցությամբ։ Այդ ծառերը գետնից 20 սանտիմետր բարձրության վրա ծռված են մոտավորապես 90 աստիճանի տակ, և ծռվածքը որոշ դեպքերում հասնում է մինչև 3 մետր բարձրության։ Ծառերի ամբողջական բարձրությունը 11–12 մետր է։ Դրանք տնկվել են 20-րդ դարի 30-ական թվականներին, ամենայն հավանականությամբ՝ 1934-ին):

Ուսումնասիրողները տարբեր վարկածներ են առաջ քաշել ծառերի միատեսակ ծռվածությունը բացատրելու համար։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ծառերը տնկած մարդկանց նպատակադրված գործողությունների արդյունք է դա։ Վերջիններս ծառերին այդպիսի տեսք են հաղորդել հետագայում դրանցից կահույք, մակույկներ, սահնակներ պատրաստելու նպատակով։

Galileo ծրագրում ընդգրկված պրոֆեսոր Կրեմերի կարծիքով՝ այդ սոճիները 6-10 տարեկանում հատել են ամանորյա տոնածառ դարձնելու նպատակով, կտրել են նաև հատված բնի ճյուղերը՝ թողնելով միայն ամենացածր ճյուղերից մեկը, որը շարունակել է աճել, բայց արդեն ուղղահայաց, և ժամանակի ընթացքում ծառն ստացել է յուրահատուկ ծռված տեսք։

Photographies by:
Statistics: Position
3265
Statistics: Rank
35735

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
783694152Click/tap this sequence: 4548

Google street view

Where can you sleep near Ծռված անտառ ?

Booking.com
489.951 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 0 visits today.