Catedral Metropolitana de Brasília

( Բրազիլիայի մայր տաճար )

Բրազիլիայի մայր տաճար (պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida), կաթոլիկ տաճար Բրազիլիայում։ Կառուցված է մոդեռն ոճով հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Տաճարը նախագծելիս Նիմեյերը ոգեշնչվել է Լիվերպուլի տաճարով։ Տաճարը կազմված է հիպերբոլոիդի տեսք ունեցող 16 սյուներից, որոնք երկինք ուղղված ձեռքեր են խորհրդանշում։ Սյուների մեջ եղած տարածությունը ծածկված է վիտրաժներով։ Ճարտարապետական յուրօրինակ լուծման շնորհիվ՝ տաճարի ներքին տարածությունը ողողված է լույսով։ Տեսողական ավելի լավ ազդեցության համար գլխավոր սրահ տանող գավիթը բավական երկար է և մութ։ Քանի որ Նիմեյերը աթեիստ է եղել, կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ չի համաձայնել օծել տաճարը։ Սրահն ունի թույլ ակուստիկա, չկա օդափոխության համակարգ։ Քանի որ կառույցը գտնվում է արևոտ տեղանքում և գրեթե անպաշտպան է արևի ճառագայթներից, եկեղեցու ներսը շատ արագ է տաքանում։ Մայրաքաղաքի բոլոր գլխավոր կառույցներում նախատեսված վերանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսված է վերացնել եկեղեցու այս թե...Կարդալ ավելին

Բրազիլիայի մայր տաճար (պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida), կաթոլիկ տաճար Բրազիլիայում։ Կառուցված է մոդեռն ոճով հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Տաճարը նախագծելիս Նիմեյերը ոգեշնչվել է Լիվերպուլի տաճարով։ Տաճարը կազմված է հիպերբոլոիդի տեսք ունեցող 16 սյուներից, որոնք երկինք ուղղված ձեռքեր են խորհրդանշում։ Սյուների մեջ եղած տարածությունը ծածկված է վիտրաժներով։ Ճարտարապետական յուրօրինակ լուծման շնորհիվ՝ տաճարի ներքին տարածությունը ողողված է լույսով։ Տեսողական ավելի լավ ազդեցության համար գլխավոր սրահ տանող գավիթը բավական երկար է և մութ։ Քանի որ Նիմեյերը աթեիստ է եղել, կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ չի համաձայնել օծել տաճարը։ Սրահն ունի թույլ ակուստիկա, չկա օդափոխության համակարգ։ Քանի որ կառույցը գտնվում է արևոտ տեղանքում և գրեթե անպաշտպան է արևի ճառագայթներից, եկեղեցու ներսը շատ արագ է տաքանում։ Մայրաքաղաքի բոլոր գլխավոր կառույցներում նախատեսված վերանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսված է վերացնել եկեղեցու այս թերությունները։

1988 թվականին Օսկար Նիմեյերը տաճարի նախագծի համար ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակ։

2013 թվականի հուլիսի 25–ին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է տաճար և պատարագ է մատուցել։

Photographies by:
Albery Santini Júnior - CC BY-SA 4.0
Statistics: Position
235
Statistics: Rank
287922

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
468317295Click/tap this sequence: 5318

Google street view

Where can you sleep near Բրազիլիայի մայր տաճար ?

Booking.com
487.390 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 16 visits today.