Berliner Mauer

( Բեռլինի պատ )

Բեռլինի պատ (գերմ.՝ Berliner Mauer), արգելապատ, որը բաժանում էր Բեռլինը 1961-1989 թվականներին։ Կառուցել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ, Արևելյան Գերմանիա) 1961 թվականի օգոստոսի 13-ից։ Պատը ամբողջությամբ բաժանում էր (ցամաքը) Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից մինչև 1989 թվականի նոյեմբեր, երբ կառավարությունը պաշտոնապես քանդեց այն։ Պատի ապամոնտաժումը սկսվել է 1990 թվականի հունիսի 13-ից և ավարտվել 1992 թվականին։ Արգելապատը ներառում է խոշոր բետոնե պատերի երկայնքով տեղակայված պահակային աշտարակներ, որոնք ընդարձակ տարածք էին զբաղեցնում , որոնք հետագայում հայտնի դարձան «մահվան գոտի» անվամբ։ Արևելյան բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար։ Գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Գերմանիայից և կոմունիստական Արևելյան բլոկից մասսայական արտագաղթի և դասալքության արգելք։

Բեռլինի պատը ԳԴՀ-ի կողմից պաշտոնապես կոչվել է «Հակաֆաշիստա...Կարդալ ավելին

Բեռլինի պատը ԳԴՀ-ի կողմից պաշտոնապես կոչվել է «Հակաֆաշիստական պաշտպանական պատ» (գերմ.՝ Antifaschistischer Schutzwall), նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի երկրները՝ մասնավորապես Արևմտյան Գերմանիան, համարվում են «ֆաշիստներին» հավասար։ Արևմտյան Բեռլինի կառավարությունը հաճախ այն անվանում էր «Ամոթի պատ» (եզրը առաջարկել է քաղաքապետ Վիլի Բրանդտը)։ Գերմանիայի ներքին սահմանի հետ, որը սահմանագծում էր Արևելյան և Արևմտյան Գերմանիայի մինչև սահմանը, այն խորհրդանշում էր Սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և Արևելյան բլոկը բաժանող «Երկաթյա վարագույրը»։

Photographies by:
Statistics: Position
1760
Statistics: Rank
70788

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
892165734Click/tap this sequence: 4747

Google street view

Where can you sleep near Բեռլինի պատ ?

Booking.com
489.950 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 9 visits today.